Հայաստանը մնում է հարաբերականորեն անվտանգ երկիր ահաբեկչական սպառնալիքի տեսակետից. ԱԳՆ

26.11.2015, 14:30
Հայաստանը մնում է հարաբերականորեն անվտանգ երկիր ահաբեկչական սպառնալիքի տեսակետից:
Հայաստանը մնում է հարաբերականորեն անվտանգ երկիր ահաբեկչական սպառնալիքի տեսակետից. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մնում է հարաբերականորեն անվտանգ երկիր ահաբեկչական սպառնալիքի տեսակետից, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա նշեց, որ ահաբեկչության վտանգը սպառնում է ամբողջ աշխարհին։ Փոխնախարարի խոսքով` հարկավոր է տարբերել պետական ահաբեկչությունը կազմակերպված միջազգային ցանցերի ահաբեկչությունից։

 «Եթե խոսում ենք միջազգային ցանցերի մասին, ապա ցանկացած երկիր միշտ պետք է զույշ լինի և այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը մնում է հարաբերականորեն անվտանգ երկրների ցանկում», – ասաց Քոչարյանը։

 Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցանկում է. զեկույց>>

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրեց 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–