428.08
4.33
402.22
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ռուսական ռազմակայանը Կովկասի կայունության երաշխիքն է. ՌԴ ՊՆ

14:50
16 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանը Կովկասի կայունության երաշխիքն է, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ամփոփելով երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքները։

«Ռուսական 102-րդ ռազմակայանի հաջող գործարկումը մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակի ևս մեկ ցուցանիշն է», - ասել է Անտոնովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը:

Նա նաև ընդգծել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցերով հայ–ռուսական միջպետական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի հերթական նիստը տեղի ունեցավ հուլիսի վերջին Երևանում:

«Հաջողությամբ իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքի 2016 թ.–ի ծրագիրը: Այն ներառում է քառասունից ավել տարատեսակ միջոցառումներ, որոնցից 22-ն արդեն իրականացվել են», - հայտնել է Անտոնովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի զինված ուժերի համար կադրերի պատրաստման հարցը:

«Հիմա Ռուսաստանի ՊՆ-ի 24 բուհերում անվճար կրթություն են ստանում 203 հայ զինծառայողներ: Բոլորը որակյալ կրթություն են ստանում: Այս տարի կընդունենք ևս 211 մարդ», - ասել է Անտոնովը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, օգտվելով առիթից, անձամբ հրավիրել է հայ գործընկերոջը մասնակցելու ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա 2016 թ.-ի նոյեմբերին Մոսկվայում, ինչպես նաև հրավիրել է «Բանակ 2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
13:46
03 Նոյեմբերի 2023
Հայտնի է ՀՀ շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո
11:19
03 Նոյեմբերի 2023
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը․ նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ
10:14
03 Նոյեմբերի 2023
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը