Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

04.10.2016, 12:13
Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը երեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյնիմ ավիաբազայում:
Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը երեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 - рис.1

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։

 - рис.2

Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են հայ համայնքի ներկայացուցիչներ։

 - рис.3

«Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան պաշտոնական միկրոբլոգում։

 - рис.4

ՀՀ ԱԳՆ–ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ–ին և պաշտպանության նախարարությանը մարդասիրական օգնության տեղափոխման համար։ –0–