Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
28.04.2017,
20:25
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
Հինգշաբթի ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Բաբայանը իր երեք գործընկերների հետ այցելել է Աթանեսյանի գրասենյակ, որտեղ նրանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ տուժել է։
«Իմ և փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջև վեճ է տեղի ունեցել։ Ես չեմ հարվածել», – պարզաբանեց նա։
Բաբայանը ներկայացրեց կոնֆլիկտի պատճառի իր վարկածը։ Նրա խոսքով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ Աթանեսյանը վիճել է փաստաբանների դպրոցի նախկին ուսանողների հետ։ «Նա նրան դիտողություն է արել, վիրավորել և հայտարարել, որ եթե նա ավարտել է Փաստաբանների դպրոցը, դա դեռ իրավունք չի տալիս իրեն հակաճառել», – ասաց Բաբայանը` նշելով, որ նա պաշտպանել է իր նախկին ուսանողին։
Բաբայանի խոսքով, դրանից հետո Աթանեսյանը վիրավորական հաղորդագրություն է ուղարկել իր Facebook–յան էջին։ «Հաջորդ օրը Տիգրան Աթանեսյանը, թողնելով հաղորդագրություն խմբում, հրապարակային կերպով վիրավորել է ինձ և իմ ընտանիքին», – պարզաբանեց Բաբայանը։
Նրա խոսքով, նա որոշել է հանդիպել Աթանեսյանի հետ և նրանից պարզաբանումներ ստանալ։ Գնացել է Աթանեսյանի գրասենյակ իր գործընկեր Արսեն Հարությունյանի և ևս երկու ընկերների հետ։ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում է եղել փաստաբան Արմեն Սողոմոնյանը։
Բաբայանի խոսքով, վեճը տևել է առավելագույնը երկու րոպե։ Միաժամանակ նա նշեց, որ նրա գործընկերներից ոչ ոք, այդ թվում` նա ինքը, չեն հարվածել Աթանեսյանին։ Միաժամանակ նա չկարողացավ բացատրել գործընկերների մոտ հարվածի հետևանքով առաջացած վնասվածքների պատճառը։
Նախօրեին Աթանեսյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Բաբայանի և նրա ընկերների կողմից։
«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն», – գրել էր Աթանեսյանը։
Միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։–0–

Загружается новость ... "Лево"

Загружается новость ...
"Право"