627.8
7.12
527.87
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել ԸՕ–ում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ

14:20
22 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը   2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդելեն մի շարք գործոններ։

Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության եւ քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։ Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է ընտրական օրենսգքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի քննարկումները, եւ ի վերջո Ազգային ժողով դրա ներկայացումը,  վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն։

Загружается новость ... "Лево"

 «Ինչպես հիշում եք, խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «ԵԼՔ»խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ այդ թվում նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Կարևոր է նշել, որ միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձեւաչափը  համարվում է ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելիսպահանջվում է քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռեւս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնսիկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբանտեսվեցին Կառավարության կողմից։ Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջանական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69։ Նախագիծը հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչև Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու և իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը»,– նշվում է ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ:

«Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ: Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրություններըերկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերդասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։ Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեև ընտրական համակարգի փոփոխությունը չի   կարողմեկնաբանվել որպես բացասական երեւույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարգայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում է, որ եթե ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխության,ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց: Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հոկտեմբերի  19-ի հայտարարության մեջ, նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը: Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերընշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին», –նշվում է ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:24
21 Մարտի 2021
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ՌԴ–ից ձեռք է բերել ՍՈւ–30 կործանիչներն առանց զինամթերքի և պարզաբանել է պատճառը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ՌԴ–ից ձեռք է բերել ՍՈւ–30 կործանիչներն առանց զինամթերքի և պարզաբանել է պատճառը . ՎԻԴԵՈ
11:28
21 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4965 թեստ, հաստատվել է 586 նոր դեպք, առողջացել է 312 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4965 թեստ, հաստատվել է 586 նոր դեպք, առողջացել է 312 մարդ
19:22
20 Մարտի 2021
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում (ՎԻԴԵՈ)
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում. ՎԻԴԵՈ
18:14
20 Մարտի 2021
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
11:19
20 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է
19:20
19 Մարտի 2021
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:19
19 Մարտի 2021
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
14:08
19 Մարտի 2021
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
12:43
19 Մարտի 2021
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
11:01
19 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է
01:02
19 Մարտի 2021
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
22:26
18 Մարտի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում