ՀՀ նախագահը տեղեկացրել է, որ Էլթոն Ջոնը նախատեսում է համերգ տալ Երևանում
27.05.2018,
11:00
Արմեն Սարգսյանը շաբաթ երեկոյան հանդիպել է աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի հետ, ով ժամանել է Երևան։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ երեկոյան հանդիպել է աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի հետ, ով ժամանել է Երևան։
Լրագրողները սպասել են նրանց երևանյան ռեստորաններից մեկի մուտքի մոտ, որտեղ Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնն ընթրել են։
Հարցին, թե ինչ են քննարկել Էլթոն Ջոնի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է կատակով. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա։ Եվ քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»։
Загружается новость ... "Лево"
ՀՀ նախագահը նաև նշել է, թե երգիչը հայկական ուտելիքներից փորձել է ամեն ինչ և հավանել է։
Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ աշխարհահռչակ երգիչը ժամանել է Երևան երեխաների համար նախատեսված բարեգործական ծրագրերի շրջանակում, հաղորդում է news.am–ը։
«Հավանաբար մյուս տարի նա կգա համերգով», – ավելացրել է ՀՀ նախագահը։–0–