Գեղամյանը` Փաշինյանին. եթե բռունցքներով հարվածեի, ապա նա առնվազն հիվանդանոցում կլիներ, քանի որ 3 տարի զբաղվել եմ բոքսով (ՎԻԴԵՈ)

05.10.2017, 15:02
Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը ընդհարվել են ԱԺ նիստի ժամանակ, ինչից հետո վեճը տեղափոխվել է ԱԺ միջանցք։
Գեղամյանը` Փաշինյանին. եթե բռունցքներով հարվածեի, ապա նա առնվազն հիվանդանոցում կլիներ, քանի որ 3 տարի զբաղվել եմ բոքսով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը ընդհարվել են հինգշաբթի ԱԺ նիստի ժամանակ, ինչից հետո վեճը տեղափոխվել է ԱԺ միջանցք։

Ի վերջո, պատգամավորները պահանջել են Էթիկայի հանձնաժողովի միջամտությունը։

Загружается новость ... "Лево"

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցերից մեկի քննարկման ժամանակ դիմել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամանյանին`քննադատելով իր նախորդ հայտարարությունները ու կոչ անելով նրան զբաղվել լենինիզմով ու մարքսիզմով, այլ ոչ թե անդրադառնալ արդիական հարցերի։

Պատգամավորների վեճը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ, ըստ Փաշինյանի պնդմամբ, Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա` պահանջելով չհիշատակել իր անունը խորհրդարանի ամբիոնից։

Գեղամյանն իր հերթին հերքում է հարձակման մասին լուրերը` նշելով, որ ինքը քննարկումներն անցկացնում է իր աշխատասենյակում, իսկ Նիկոլ Փաշինյանի այտը կարմրել է «ամոթից, քանի որ նա անհիմն հայտարարություներ է անում»։



«Եթե ես իրեն բռունցքներով հարվածեի, ապա նա առնվազն հիվանդանոցում կլիներ, քանի որ ես երեք տարի զբաղվել է բոքսով», – ասել է Գեղամյանը լրագրողներին։

Չնայած նիստում հերթական հայեցակարգի քննարկմանը, «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջել են քննարկել այս հարցը` ընդգծելով, որ էթիկայի նմանատիպ խախտումները պետք է արձագանք գտնեն խմբակցության համապատասխան հայտարարության մեջ։

Այնուհետև «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի այս հարցը, և սպառնալիքների ապացուցելու դեպքում մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի։


Ավելին, ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի ոչ միայն Գեղամյանը, այլև ՀՀԿ խմբակցությունը հրապարակային կերպով ներողություն խնդրի։

ՀՀԿ–ից պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչ է արել զսպել կրքերը։

«Իջեցրեք հռետորաբանության աստիճանը՝ գրադուսն իջեցնենք, որովհետև այդուհանդերձ, որովհետև եթե անգամ միջադեպը եղել է, դա հարիր չէ ու բնորոշ չէ այս խորհրդարանական ոչ էլ նախորդ խորհրդարանական ձևաչափին», – նշել է Աշոտյանը։ –0–