Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ

11.07.2016, 10:15
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ:
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ:

Ինչպես հայտնում է Հայպետհիդրոմետը, հուլիսի 10-11-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 10-11-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 11-ին Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +29...+31 աստիճան, գիշերը՝ +16...+18: Հուլիսի 12–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +28...+30 աստիճան, գիշերը` +17...+19։ –0–