ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, ընդհանուր` 1523
23.04.2020,
10:58
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, ընդհանուր` 1523
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1523–ի: Հաստատվել է 50 նոր դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 659-ի, փաստացի բուժվում է 840 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը` 15960։ Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-

