Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 351 նոր դեպք. ընդհանուր՝ 4823
18.05.2020,
10:52
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 351 նոր դեպք. ընդհանուր՝ 4823, մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 351 նոր դեպք, ընդհանուր` 4823։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը հասել է 2019–ի: Փաստացի բուժվում է 2718 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 41850: Մահացել է, ցավոք, 61 մարդ: -0-