Փաշինյան. ունենք դեպք, երբ կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին մասնակցած 2 քույրերը նույնպես մահացել են COVID-19-ից
29.05.2020,
18:23
Փաշինյան. ունենք դեպք, երբ կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին մասնակցած 2 քույրերը նույնպես մահացել են COVID-19-ից

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսին./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին մասնակցած 2 քույրերը նույնպես մահացել են COVID-19-ից։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում։
«Այսօր առողջապահության նախարարը նույնիսկ զեկուցեց, որ ունենք այսպիսի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80–անց տարիքի անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են և նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից։ Մենք այս դեպքով ունենք մեկ ընտանիքում 3 մահ կորոնավիրուսից», – ասաց Փաշինյանը` կրկին կոչ անելով կրել դիմակներ։
Նրա խոսքով, այսօր հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ կորոնավիրուսի դեպքեր։
«Այդ մարդիկ իրենք նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են և չեն դիմում առողջապահական հաստատություններ։ Նրանք, ովքեր գիտեն, որ վարակակիր են, ավելի զգուշ են», – ասաց Փաշինյանը։
Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:–0–
Загружается новость ... "Лево"