Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գերազանցել է 2 հազարը, 7 մարդ մահացել է

29.08.2022, 12:40

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 22–28–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 2 124 նոր դեպք, նախորդ շաբաթ գրանցվել էր 1913 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, բուժումը շարունակում է 2 745 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 6 131 ՊՇՌ թեստ։ Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 1 788 մարդ, մահացել է 7 մարդ (նախորդ շաբաթ` 5 մարդ)։

Երկրում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 434 398 դեպք, 421 316–ն առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8 655 մարդ։

Հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվելէ 3 184 464 թեստ։

Հանրապետությունում կատարվել է 2 243 265 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 145 553 մարդ, երկրորդ դեղաչափը` 1 022 051 մարդ, բուստերային դեղաչափը` 70 505 մարդ։–0–