ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, ընդհանուր` 3860

14.05.2020, 10:54
ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, ընդհանուր` 3860
ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, ընդհանուր` 3860

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3860–ի: Հաստատվել է 142 նոր դեպք:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 1572-ի, փաստացի բուժվում է 2218 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը`36016։ Մահացել է, ցավոք, 49 մարդ: -0-