ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ընդհանուր` 3313

10.05.2020, 11:02
ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ընդհանուր` 3313
ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ընդհանուր` 3313

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3313–ի: Հաստատվել է 138 նոր դեպք:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 1325-ի, փաստացի բուժվում է 1928 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը`31590։ Մահացել է, ցավոք, 45 մարդ: -0-