ՀՐԱՏԱՊ. Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 134 դեպք, ընդհանուր` 2066
30.04.2020,
10:38
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 134 դեպք, ընդհանուր` 2066

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2066–ի: Հաստատվել է 134 նոր դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 929-ի, փաստացի բուժվում է 1103 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը`21125 ։ Մահացել է, ցավոք, 32 մարդ: -0-