ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի
15.04.2020,
11:04
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի: Հաստատվել է 44 նոր դեպք, առողջացել է 32 պացիենտ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը հասել է 297 -ի, փաստացի բուժվում է 797 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 9095 է, իսկ մահացել է, ցավոք, 17 մարդ: -0-