Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, ընդհանուր՝ 2884
07.05.2020,
10:56
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, ընդհանուր՝ 2884

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, ընդհանուր`2884։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 1185: Փաստացի բուժվում է 1648 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 28017: Մահացել է, ցավոք, 42 մարդ:-0-