Հայաստանում 1 օրում COVID-19–ից առողջացել է 72 մարդ, 1 մարդ մահացել է. ԱՆ
14.05.2020,
11:04
Հայաստանում 1 օրում COVID-19–ից առողջացել է 72 մարդ, 1 մարդ մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:–0–