Հայաստանում 1 օրում հաստատվել է COVID-19-ով վարակման 482 նոր դեպք, ընդհանուր` 25127

29.06.2020, 10:43
Հայաստանում 1 օրում հաստատվել է COVID-19-ով վարակման 482 նոր դեպք, ընդհանուր` 25127
Հայաստանում 1 օրում հաստատվել է COVID-19-ով վարակման 482 նոր դեպք, ընդհանուր` 25127
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, ընդհանուր` 25127։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 13297: Փաստացի բուժվում է 11254 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 110571: Մահացել է, ցավոք, 433 մարդ: -0-