Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. ընդհանուր՝ 26658

02.07.2020, 10:53
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. ընդհանուր՝ 26658
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. ընդհանուր՝ 26658
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, ընդհանուր` 26658։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 15036: Փաստացի բուժվում է 11010 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 115765: Մահացել է, ցավոք, 459 մարդ:-0-