Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, մահացել է 15 մարդ

28.05.2020, 10:58
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, մահացել է 15 մարդ
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, ընդհանուր` 8216։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 3287: Փաստացի բուժվում է 4772 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 54931: Մահացել է, ցավոք, 113 մարդ: -0-