Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
23.12.2016,
15:13
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն դեկտեմբերն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: Ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե որտեղ դիմավորել Հրեղեն Աքաղաղի տարին:
«Նովոստի-Արմենիա» գործակալության խմբագրությունը առաջարկում է հանրապետության բնակիչներին և հյուրերին այս հրաշալի տոնը դիմավորելու համաև ամենահարմար վայրերը: Սակայն հիշեք, որ որտեղ էլ որ գտնվեք, ամենակարևորը Նոր տարին ընտանիքի հետ, հարազատ և մտերիմ մարդկանց միջավայրում դիմավորելն է:
Երևանի գլխավոր հրապարակի տոնածառ

Յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր` Հանրապետության հրապարակում, ամանորի տոն է կազմակերպում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար:
Նոր տարին յուրահատուկ ձևով, ուրախ հրմշտուքի մեջ դիմավորել ցանկացողների համար դեկտեմբերի 31-ին սպասվում է մեծ և հագեցած տոնական համերգ Հանրապետության հրապարակում` երկրի գլխավոր Տոնածառի մոտ:
Դա հիանալի հնարավորություն է երեխաներին իսկական ամանորյա տոն կազմակերպելու համար, ում այդ գիշեր ավանդաբար շնորհավորում է Ձմեռ Պապը:
Ռեստորաններ կամ փաբեր

Պարեր մինչև լուսաբաց, ավանդական հայկական խոհանոց շեֆ-խոհարարից, խմիչքներ, դյութիչ Ձյունանուշ, շռայլ նվերներով Ձմեռ Պապ և մեծ ընկերական միջավայր. մայրաքաղաքի ռեստորանները և փաբերը ամանորյա գիշերը միշտ յուրահատուկ անակնկալներ են պատրաստում իրենց այցելուներին: Տոնական ծրագիրը բազմազան է լինում` թեմատիկ երեկույթներից մինչև հումորային շոուներ և ջազ ամբողջ գիշեր, ինչը ձեզ հիանալի տրամադրություն կապահովի և կպարգևի անմոռանալի տպավորություններ:
Մեկնում ենք Ծաղկաձոր

Եթե ամանորի գիշերը չեք ցանկանում տանը նստել, ապա Ծաղկաձորը դրա համար ամենահարմար վայրն է: Ծաղկաձորի կլիման բացառիկ է: Ձմեռն այստեղ մեղմ է և արևոտ: Բացի այդ, Երևանն էլ ընդամենը 55 կիլոմետր հեռավորության վրա է: Այստեղ հասանելի է և ճոպանուղին, և դահուկորդների համար երթուղիներ, և անհրաժեշտ տեխնիկայի վարձույթ: Առողջարար օդ, լեռնադահուկային որակյալ երթուղիներ: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել առողջ ապրելակերպին հետևող երիտասարդների համար:
Կարելի է նաև Աղվերան

Աղվերանի հանգստավայրը ևս հրաշալի տարբերակ է` ամանորի գիշերը ոչ թե տանը, այլ մայրաքաղաքի թոհուբոհից հեռու անցկացնելու համար: Աղվերանը կլոր տարի հանգստավայր է, և ձմռանը վերածվում է ձմեռային հեքիաթի: Աղվերանը տեղակայված է լեռներում` Երևանից ոչ շատ հեռու: Աղվերանի համալիրը կատարյալ է ընտանեկան հանգստի համար, այն նաև հարմար է գործընկերների հետ կորպորատիվ երեկույթներ անցկացնելու համար:
Եվս մեկ տարբերակ` Դիլիջան

Հեքիաթային լեռնային բնապատկերների սիրահարների համար Դիլիջանն ամենալավ տարբերակն է: Այս քաղաքում կամ բազմաթիվ վայրեր, որտեղ ընկերների և ծանոթների աղմկոտ միջավայրում կարելի է լավ նշել Նոր տարին: Դիլիջանը հիասքանչ է տարվա ցանկացած եղանակին. իզուր չէ, որ այն անվանում են հայկական Շվեյցարիա: Ամռանն այն գրավում է մարդկանց ծառերի և խոտի թավ կանաչով, աշնանը` տերևների ալ կարմիրով, իսկ ձմռանը ոգեշնչում է սպիտակ զարդանախշերի հեքիաթային բնապատկերներով, երբ ասես կախարդական փայտիկի թափահարությամբ ողջ քաղաքը, իրեն շրջապատող լեռնային զանգվածների և ժայռերի հետ միասին, պատվում է արծաթավուն ձյան ծածկով: -0-