Փաշինյանի կառավարության մարտահրավերները, առավելությունները և թերությունները փորձագետների տեսանկյունից

04.06.2018, 18:00
Հայաստանի նոր կառավարությունը մշակել և ներկայացրել է իր ծրագիրը։
Փաշինյանի կառավարության մարտահրավերները, առավելությունները և թերությունները փորձագետների տեսանկյունից
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր կառավարությունը մշակել և ներկայացրել է իր ծրագիրը։ Կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 29 էջից և յոթ բաժիններից։

Ծրագրում, բացի գործադիր իշխանության գործունեության հիմնարար վեկտորներից և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելուց բացի, ներկայացված են նաև «Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը», «Պայքար կոռուպցիայի դեմ», «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի», «Տնտեսության շարունակական զարգացում», «Հայաստան–Սփյուռք կապեր» բաժինները։ Փաշինյանի կառավարության ծրագրի առանձին մաս նվիրված է տնտեսությանը։

Ծրագրի հրապարակումից հետո հասարակությունում սկսեց քննադատվել այն, որ ծրագրում բացակայում են թվերը, և շեշտադրումները միայն զարգացման վեկտորների վրա են, ընդ որում, այնպիսի վերկորների, որոնք տեսանելի արդյունքներ կբերեն միայն երկարատև հեռանկարում։

Տնտեսագետ, Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարսյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանն ավելի լավատեսական դիրքորոշում ունեն և ներկայացրել են կառավարության ծրագրում տեղ գտած խնդիրների լուծման իրենց տեսանկյունը։

Մարտահրավերը նետված է

Մարգարյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանի կառավարության ծրագիրը, նախևառաջ, խորհրդարանական մեծամասնությանը, այսինքն` Հայաստանի հանրապետական կուսակցությանը նետված մարտահրավերն է։

Հաշվի առնելով քաղաքական ներկայիս իրողությունները` նա ԱԺ–ի կողմից ծրագրի հաստատման հավանականությունը գնահատում է 50/50։ Միաժամանակ Մարգարյանը կարծում է, որ թվերի բացակայությունը ծրագրում փախուստ չէ քաղաքական պատասխանատվությունից, այլ մտածված քայլ է։

Загружается новость ... "Право"

«Ներկայիս կառավարության ծրագիրն ավելի շուտ կոնցեպտուալ փաստաթուղթ է, որը ձևավորում է քաղաքականության, այդ թվում` տնտեսական քաղաքականության հետագա հաջորդականությունը։ Դա փաստաթուղթ է, որը հետագայում, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից վերափոխվում է գործողությունների հետագա ծրագրի»,– նշեց տնտեսագետը։

Գոտային հարկման առավելությունները

Մարգարյանը նաև նշեց, որ նույնիսկ ներկա պայմաններում Փաշինյանի կառավարությունից ամենամոտ ապագայում կարելի է տնտեսական ցուցանիշների հստակություն սպասել, օրինակ, եթե հակակոռուպցիոն պայքարը տեսանելի արդյունքներ տա։

Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել է կոռուպցիոն խոշոր սխեմայի բացահայտման մասին, որով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը տարիներով խուսափել է հարկերի վճարումից։ Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» խոշոր ընկերությունը գրանցել է հարյուրավոր կեղծ անհատ ձեռներեցների, նրանց անունով ձևակերպոլ իր արտադրանքի շրջանառութունը, 20 տոկոսի ԱԱՀ–ի և շահութահարկի փոխարեն 2–տոկոսանոց շրջանառության հարկ վճարելու համար։

«Եթե, օրինակ, այս օրերին հակակոռուպցիոն ակտիվ պայքարն արդյունքներ տա, և, ենթադրենք, բյուջեն համալրվի միլիարդավոր դոլարներով, ապա աշնանն արդեն կառավարությունը կարող է ներկայանալ բյուջեի շտկումներով, և մենք, օրինակ, կտեսնենք կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում»,– կարծում է Մարգարյանը։

Ծրագրի առավելությունների թվում տնտեսագետը նշեց հարկման գոտային սկզբունքը։

«Ծրագրում նշվում է, որ, կախված տնտեսվարող սուբյեկտի գոտային դիրքից, նրա կողմից վճարվող հարկերի ծավալը կտարբերվի։ Եթե սուբյեկտը, օրինակ, գտնվում է սահմանմերձ գոտում կամ աղետի գոտում, ապա նրա հարկային բեռն ավելի մեղմ կլինի, քան Երևանի սուբյեկտի համար։ Դա թույլ կտա դիվերսիֆիկացնել երկրի տնտեսական ակտիվությունը և կնպաստի մարզերի հավասարաչափ զարգացմանը»,– ասաց Մարգարյանը։

Ինչու չկան թվեր

Փորձագետ Գագիկ Մակարյանն իր հերթին կարծում է, որ թվերի բացակայությունը ծրագրում պայմանավորված է դրա` կարճատև լինելով։

«Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում ծրագիրը, քանի որ այն բավականին համարձակ է իր մոտեցումներում և ինստիտուցիոնալ լուծումներ է առաջարկում երկրում կուտակված խնդիրների համար։ Կոնկրետ թվերի բացակայությունը պայմանավորված է ծրագրի կարճատև լինելով»,– նշեց Մակարյանը։

Տնտեսության գերակա ուղղությունները պետք է ընդլայնվեն

Մակարյանը կարևորեց նաև, որ ծրագրում պահպանվել են տնտեսության զարգացման երեք գերակա ուղղությունները։

«Զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և ՏՏ ոլորտը շարունակում են մնալ տնտեսության գերակա ուղղություններ։ Ես հետագայում այդ երեք ուղղություններին կավելացնեի նաև արդյունաբերության զարգացումը, քանի որ Հայաստանում դրա պայմանները կան»,– նշեց Մակարյանը, հիշեցնելով, որ անցյալում Հայաստանը խոշոր և հզոր արդյունաբերական երկիր էր։

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ–ում կկայանա հունիսի 7–ին։ -0-