Մարկեդոնով. Հայաստանում «հեղափոխական-փողոցային» ռոմանտիզմը փոխարինվել է բանակցություններով
29.04.2018,
18:34
Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամ-ալիքին իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամ-ալիքին իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:
Իրադարձությունները Հայաստանում սրընթաց են զարգանում, իսկ ցանկացած կանխատեսում այսպիսի պայմաններում անշնորհակալ գործ է: Սակայն չի կարելի չնկատել սկզբունքային մի կարևոր միտում: Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո, երբ բողոքների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «թավշյա հեցափոխությունը» չի սահմանափակվի միայն անձանց փոփոխությամբ, այլ կշարունակվի մինչև առկա համակարգի ամբողջական ապամոնտաժում, ֆուտբոլային մարզիչների խոսքերով, խաղի տեմպերը դանդաղեցին:
Չնայած, որ խորհրդարանում առաջվա պես մնում է հանրապետական մեծամասնությունը, իսկ վարչապետի պարտականությունները կատարում է նույնպես ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց իրավական շրջանակից լիովին դուրս գալուց:
«Ժողովրդական վարչապետի» գաղափարը մի կողմ դրվեց, թեև արխիվում չէ:
Սկսվեցին բարդ բանակցություններ: Բողոքի ակցիաների առաջնորդի մոտ անսպասելի դաշնակից հայտնվեց ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ոչ հեռու անցյալում Սարգսյանի դաշնակիցը (թեև նրանց հարաբերություններն ունեցել են ոչ միայն վերելքներ, այլ նաև անկումներ, Ծառուկյանն էլ քիչ առիթներ չունի դժգոհելու նախկին նախագահից) իր ձեռք մեկնեց «օլիգարխիայի և կոռուպցիայի դեմ պայքարողին»: «Դաշնակցություն» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից, իսկ հանրապետականներն ապրիլի 28-ի երեկոյան հայտարարեցին, որ չեն առաջադրելու թեկնածու վարչապետի պաշտոնում:
Բայց բոլոր այս շարժումներն ընթանում էին բազմաշերտ բանակցությունների ֆոնին: Մի խումբ նախարարներ մեկնեցին Մոսկվա, մի խումբ պատգամավորներ` Երևան:
Եվ այս ամենը Փաշինյանի` ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, ԵՄ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածություններին Հայաստանի հավատարմության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին: Դաշնակցականները հատարարեցին Փաշինյանի թեկնածությանը սատարելու մասին:
Ծառուկյանը, ով Ազգային ժողովում ունի 31 պատգամավոր, դուրս եկավ երկրի վարչապետի աթոռի համար պայքարի վազքուղուց: Բայց, այնուամենայնիվ, բացի փողոցից, գործին միացան նաև կաբինետները: Հանրահավաքային հռետորաբանությունը սկսեց համադրվել բանակցային պրագմատիկայի հետ:
Եվ վարչապետի թեկնածության քննարկումը տեղափոխվեց մայիսի 1-ին: Այսպիսով, Սարգսյանի հրաժարականի և նոր վարչապետի հաստատման միջև դադար առաջացավ, որը լցվում է ոչ այնքան հեղափոխական-փողոցային, որքան խորհրդարանական հանրապետության համար միանգամայն ավանդական դարձած հետկուլիսային խորհրդակցություններով և առևտրով:
Դա խոսում է այն մասին, որ Փաշինյանի սկզբնական «ռոմանտիզմը» սկսեց լրացվել պրագմատիզմով: Մինչև վերջ չի լուծվել այն հարցը, կանցկացվեն արդյոք արտահերթ ընտրություններ, և ինչ թեկնածություններ կլինեն, ամենայն հավանականությամբ, անցումային կառավարության կազմում: Եվ ամենակարևորը, ինչպիսի վարչապետ կլինի Փաշինյանը:
Ամենայն հավանականությամբ, ինքն էլ է հասկանում, որ միայն փողոցային տրիումֆը բավական չէ: Մայիսի 1-ը կպատասխանի ուրվագծված բազմաթիվ հարցերի: Բայց առայժմ մի բան հստակ է` իշխանական նոր կոնֆիգուրացիայի ձևավորմանը կմազնակցեն ոչ միայն «հեղափոխականները», այլ նաև «հին կոփվածները»: -0-

Загружается новость ... "Лево"