Մարգինալության ցույցեր. օր երկրորդ
03.12.2015,
14:48
Ընդդիմադիր շարժումը Երևանում ավելի ու ավելի մարգինալ բնույթ է կրում. Մասնակիցները գնալով պակասում են, շարժման առաջնորդների կոչերն ավելի կոշտ են դառնում:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր շարժումը Երևանում ավելի ու ավելի մարգինալ բնույթ է կրում. մասնակիցները գնալով պակասում են, շարժման առաջնորդների կոչերն ավելի կոշտ են դառնում:
Հիշեցնենք, որ ձմռան առաջին օրը Երևանում բավականին թեժ էր: «Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սկսել է հանրահավաքների շարք: Հանրահավաքի մեկնարկը նշանավորվեց իրավապահ մարմիների հետ ծեծկռտոցներով և բախումներով: Առաջին օրը ցուցարարները ոստիկանության հետ բախվեցին նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Միջադեպն ավարտվեց երեք հոգու ձերբակալմամբ, որոնք հետագայում բաց են թողնվել: Արդեն գիշերը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ կառուցեցին, մինչ օրս ցուցարարներն Ազատության հրապարակում են:
Քաղաքական պայքարի ջերմաչափը իջնում է
Չնայած շարժման ամենաարմատական առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի բազմաթիվ հայտարարություններին, որ «նոր տարին հայ ժողովուրդը դիմավորելու է առանց իշխող ռեժիմի», դեռևս այդ սցենարի իրականացման որևէ հիմք չկա: Նույնիսկ իրենց խոստացած քաղաքական պայքարի ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում:
Բողոքի ակցիայի մասնակիցների անկանոն երթը քաղաքով մեկ դեպի այս ու այն գերատեսչություն, թեպետ, առաջացնում է իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունների, բայց ըստ էության որևէ վտանգ չի ներկայացնում: Մասնավորապես, նախօրեին երթի մասնակցիները շաժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ տեղակայված էին իրավապահ մարմինների մեծաթիվ ուժեր, ժամեր անց նրանք վերադարձան ելման կետ` Ազատության հրապարակ:
Հանրահավաքի մասնակցիները դիմեցին քաղաքացիներին իրենց վրաններ, ծածկոցներ և այլ պարագաներ տրամադրելու խնդրանքով:
Ընդդիմությունը պառակտում է ընդդիմությանը
Հինգշաբթի նախատեսվում է հանրաքվեի դեմ անցկացնել «Նոր Հայաստան» շարժման լայնածավալ հանրահավաք, ընդ որում՝ բացի «Նոր Հայաստանից» այդ հանրահավաքում սպասվում է «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» այլ ընդդիմադիր շարժման մասնակցությունը:
Միաժամանակ, այն փաստը, որ թիվ 1 ընդդիմադիր, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում միանալ «Նոր Հայաստան» շարժմանը, այլ հակառակը` ամեն անգամ ցուցադրում է իր անվստահությունն այս շարժման նախաձեռնությունների նկատմամբ:
Տարբեր հարթակներում նա հայտարարում է, որ անմիտ է միանալ այդ ցույցերին, ինչպես նաև կատակում է, որ չի պատրաստվում ծաղիկներ դնել իշխող կուցակցության շենքի պատերի մոտ (այս անգամ դա փորձում էի անել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խմբ.): Որևէ կերպ չի արձագանքում նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ռուբիկոն կլինի արդյոք. հանրաքվեին մնացել է երեք օր
Այսպիսով, ընդդիմադիր շարժմանը փաստացի մնացել է երեք օր, իսկ հաշվի առնելով այն, որ դեկտեմբերի 5-ը լռության օր է, ապա երկու օր: Կարող է արդյոք արմատական տրամադրված «Նոր Հայաստան» շարժումը, ինչպես նաև «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» ճակատը բավարար թվով մարդ հավաքել, որպեսզի կարողանան իրենց խոսքը հասցնել իշխանություններին, որքան հեռու կարող են նրանք գնալ իրենց նպատակին հասնելու համար, իսկ ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը, դեռևս հարց է:--0-