Կանեփի ստվերի տակ. ձեռներեցը խոստանում է մինչև 50 մլն դոլարի ներդրում. ԱՆ–ն դեմ է, պարզում ենք իրավիճակը
15.08.2019,
19:15
«Արմերիկա» ՍՊԸ–ն ցանկանում է Հայաստանում արտադրել և վերամշակել «հեմփ» տեսակի կանեփ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Արմերիկա» ՍՊԸ–ն ցանկանում է Հայաստանում արտադրել և վերամշակել «հեմփ» տեսակի կանեփ։ Ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Մկրտչյանը երաշխավորում է ապահովել որակի միջազգային չափանիշներ բույսի այս տեսակի արտադրությունն օրինականացնելու դեպքում։ Նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ Մկրտչյանը հայտարարել է, որ պաշտոնական թույլտվություն ստանալու դեպքում արտադրության մեջ կներդրվի մինչև 50 մլն դոլար։
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը փորձել է պարզել մեր երկրում կանեփի օրինականացման և դրա արտադրության հետ կապված իրավիճակը։
Հեմփը մարիխուանա՞ է

Մկրտչյանի հավաստիացմամբ, «հեմփ» տեսակն իր քիմիական կազմությամբ և ֆարմակոլոգիական բովանդակությամբ բացարձակ չի համապատասխանում մարիխուանային և թույլատրված է աշխարհի մի քանի երկրներում, օրինակ, ԱՄՆ մի շարք նահանգներում։
Նրա խոսքով, կանեփի այս տեսակը ծրագրվում է աճեցնել Դիլիջանում, Վարդենիսում և Սուրենավանում։ Իսկ նախագծի իրականացման վերաբերյալ (բանավար) պայմանավորվածությունն իբր ձեռք է բերվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ։
«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ցավոք, թույլտվությունը տրվել է 3 ամսով ավելի ուշ, քան պետք է, քանի որ Հայաստանի կլիմայական պայմաններում բերքը կարելի է հավաքել սեպտեմբեր–հոկտեմբերին»,– ասաց «Արմերիկա» ընկերության ղեկավարը։
Գործարարը նշեց, որ հեմփը կարող է օգտագործվել բժշկական, կոսմետիկ, տեքստիլ և այլ նպատակներով, ընդ որում ներդրումների չափը կարող է կազմել 5-50 մլն դոլար, իսկ աշխատատեղերի թիվը, հաշվի առնելով արտադրության ճյուղավորվածությունը, կհասնի 10 հազար մարդու։
«Եթե վերջնական թույլտվությունը ստացվի, ապա իրացման խնդիրներ չեն լինի, քանի որ պահանջարկն ամբողջ աշխարհում անսահմանափակ է մշտապես աճում է»,– հավաստիացրեց նա։
Կառավարությունը մեկնաբանել է
Հայաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց, որ «Արմերիկա» ընկերության ղեկավարությունը խնդրել է Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին։ Բայց հանդիպումը չի կայացել գերլարված աշխատանքային ժամանակացույցի պատճառով, այդ իսկ պատճառով նրա հետ հանդիպել է միայն աշխատակազմի աշխատակիցը։
«Տիգրան Ավինյանի անունից ոչ մի բանավոր թույլտվություն չի տրվել։ Մեր ներկայացուցիչն ընդամենը հայտնել է գործարարներին, որ գրասենյակը, ինչպես նաև կառավարությունն իրավասու չէ նմանատիպ գործունեության թույլտվություն տալ»,– ասաց գործակալության զրուցակիցը։
Դեղորայքը կա, արտոնագիր չկա
Մկրտչյանը ցույց տվեց նաև մի քանի բժշկական և կոսմետիկ միջոցներ, որոնք արդեն արտադրվել են ընկերությունում։ Միաժամանակ նա չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ունի այդ դեղորայքի և կոսմետիկ միջոցների արտադրույթան իրավունք, և չնշեց ոչ մի դեղագործական կենտրեն, որը կարողանար երաշխավորել դրանց անվտանգությունը։

Առողջապահության նախարարությունը շոկի մեջ է
Առողջապահության նախարարությունում «Նովոստի–Արմենիա»–ի հարցմանն ի պատասխան ասացին, որ կանեփ պարունակող ցանկացած բժշկական կամ կոսմետիկ միջոց արգելված է Հայաստանում։
«Գործող օրենդրության համաձայն, Հայաստանում արգելված են ցանկացած բժշկական և կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են կանաբինոիդներ, մասնավորապես, եռահիդրոկանաբինոլ։ Համանատասխանաբար, արտադրության թույլտվության, վաճառքի կամ տարածման մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Առողջապահության նախարարության Ֆարմակոլոգիական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանը։
Նրա խոսքով, կառավարությունը մանրակրկիտ կերպով կանոնակարգում է Հայաստանում թույլտրված միջոցներն այն պայմանով, որ 1 գրամում եռահիդրոկանաբինոլի տոկոսաբաժինը չի գերազանցում 0.02 տոկոսը։
Ի՞նչ են ասում իրավապահ մարմինները
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանելով «Արմերիկա» ընկերության տնօրենի հայտարարությունը «հեմփի» աճեցման տարածքներում անցկացված ստուգումների վերաբերյալ Հայաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ստուգումն անցկացվել է «Կանեփ–կակաչ 2019» թմրամիջոցների աճեցման և տարածման դեմ պայքարի ծրագրի շրջանակում։

«Միջոցառումներն անցկացվել են ամբողջ հանրապետությունով ծրագրին համապատասխան։ Ոստիկանությունը գործում է օրենսդրության շրջանակներում, որն արգելում է կանեփի աճեցումն ու տարածումը»,– ասաց նա։
Այդ իսկ պատճառով Ահարոնյանը, իրավապահ մարմինների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին խոսք լինել չի կարող։
Կանեփի մասին
Կանեփ (լատ.՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (Cannabaceae) պատկանող միամյա խոտաբույս։ Կանեփը մշակում են թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։
Հնդկաստանում և Չինաստանում այն աճեցրել են որպես դեղաբույս։
Բորբոքային բնույթի ուռուցքը փափկացնելու և այրող ցավը թեթևացնելու համար օգտագործում են կանեփի արմատների եփուկից պատրաստած թրջոցներ։
Ժողովրդական բժշկության մեջ գործածում են ոչ միայն սերմերը և տերևները, որոնք ունեն հակաջղաձգային և թմրադեղային ազդեցություն, այլ նաև կանեփի յուղը, որը վերացնում է բորբոքային գոյացումները։
Ժողովրդական բժշկության մեջ կանեփի կաթն օգտագործում են կերակրող մայրերի մոտ կաթի արտազատության բարձրացման համար։ Այն օգնում է հազի և բրոնխիալ ասթմայի ժամանակ։
Ծաղկող կանեփի շիվերի թուրմն ունի հանգստացնող և քնաբեր ազդեցություն։ -0-