Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր

17.12.2016, 15:16
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի՝ սկսած տոնածառի զարդերից, տոնական սեղանից և ավարտած հագուստով ու սանրվածքով:

Մարդկության գեղեցիկ կեսին դեռ դեկտեմբերի սկզբից հուզում է հագուստի ընտրությունն Ամանորին ընդառաջ:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կազմել է նորաձևության խորհուրդների և ցուցումների ցուցակ նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ինչով են դիմավորելու Նոր տարին:

Փետուրներով զգեստներ

 - рис.1

Փետուրներով զգեստն ամանորի գիշերի վառ կերպարի հիանալի տարբերակ է: Կարելի է ընտրել զգեստ, որի կրծկալը զարդարված է փետուրներով, կամ զգեստ կարճ փետրավոր քղանցքով:

Բայց ամենահամարձակները կարող են զարդարել զգեստը փետուրներով ամբողջությամբ: Ցանկացած դեպքում, ձեր տեսքն աննկարագրելի տոնական և արտահայտիչ կլինի, և, ամենակարևորը, այն անպայման դուր կգա 2017 թվականի խորհրդանիշ և հովանավոր Հրեղեն Աքաղաղին:

Վառ գույներ

 - рис.2

Հրեղեն Աքաղաղի տարում արդիական են կարմիրը, սուտակագույնը, բոսորագույնը, բոցագույնը, ոսկեգույնը, վառ կարմիրը, ազնվամորու երանգը, որոնց հետ կարելի է համադրել սևը, արծաթասպիտակը, մարգարտափայլը: Այդ իսկ պատճառով հենց այդ երանգների զգեստներով պետք է դիմավորել Աքաղաղի տարին: Թող ձեր կերպարը հիշվի կարմիրի բոցագույն երանգներով՝ ոսկեգույնի, սպիտակի կամ սևի համադրությամբ, ինչը կատարյալ կդարձնի ձեր տեսքը:

Թավիշ

 - рис.3

Եթե երազում եք արքայական տեսք ունենալ Ամանորի գիշերը, ապա կարող եք ընտրել թավշյա զգեստ: Այն կոչված է ընդգծել խորհրդավորությունը և տիրոջ նուրբ ճաշակը: Երկար և կարճ թավշյա զգեստները, որոնք առանձնապես նորաձև են այս սեզոնին, կարծես, ստեղծված լինեն տոնական գիշերվա համար: Դիզայներներն առաջարկում են թավշյա զգեստներ ժանյակավոր թևերով, ինչպես նաև ծաղիկներով զարդարված մոդելներ: Լավ են նայվում նաև ավելի լակոնիկ և խիստ զգեստները, որոնք միշտ հարուստ, շքեզ և ոճային են:

Ժանյակներ և բոլորածալ

 - рис.4

Բոլորածալերն ու ժանյակները կրկին նորաձև են: Եթե նուրբ և ռոմանտիկ տեսք եք ուզում ունենալ Նոր տարվա գիշերը, ապա ժանյակավոր և բոլորածալերով զգեստները հենց ձեզ համար:

Այս սեզոնում բոլորածալերը զարդարում էին նորաձևության ցուցադրությունների մեծ մասը, իսկ նորաձևությունների տները դրանք ընդգրկել են իրենց հավաքածուներում: Սահուն գծերը, կոկիկ ձևևածքը՝ ահա այն, ինչ կընդգծի ձեր կանացիությունը:

Թեփուկներ և մետաղացված կտորներ

 - рис.5

Թեփուկներն արդեն վաղուց դարձել են ամենօրյա զգեստապահարանի անբաժանելի մասնիկը: Բայց դրանք շատ ակտուալ են նաև տոնական օրերի համար:

Մետաղացված փայլուն կտորներից և փայլուն թեփուկներով զարդարված շքեղ զգեստները անմոռանալի տեսքի հիանալի տարբերակ են: Այդպիսի զգեստով դուք կփայլեք տոնական գիշերը: Բայց հիշեք, որ մետաղացված կտորներից զգեստները խորհուրդ է տրվում կրել միատոն պարագաներով և կոշիկներով: -0-