Ֆուտբոլային մասնագետները հավատում են Եվրո-2012 ընտրական խմբից հայկական հավաքականի դուրս գալուն

07.09.2011, 13:59
Ֆուտբոլային մասնագետները հավատում են Եվրո-2012 ընտրական խմբից  հայկական հավաքականի դուրս գալուն
Ֆուտբոլային մասնագետները հավատում են Եվրո-2012 ընտրական խմբից  հայկական հավաքականի դուրս գալուն

Հայ ֆուտբոլային մասնագետները հավատում են, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի դուրս գալ Եվրո-2012-ի իր ընտրական խմբից։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները։

«Տղաները շատ համախմբված էին խաղում, լավ կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, ես շատ գոհ եմ մեր թիմի որակից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Երևանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ երկակի գավաթակիր և չեմպիոն, Ֆուտբոլային վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը։

Ըստ նրա՝ խաղի ընթացքում ակնհայտ դարձավ, որ հայկական հավաքականն ավելի ուժեղ է սլովակներից՝ ինչպես տակտիկական, այնպես էլ տեխնիկական առումով։

«Հայաստանի հավքականը լավ, ժամանակակից ֆուտբոլ ցուցադրեց»,- ասաց նա:

«Եթե մեր թիմն առաջին և մինչև վերջին րոպեն նման կերպ հանդես գա, ճիշտ ժամանակակից ֆուտբոլ խաղա, նման փոխկապակցում լինի, ապա վստահ եմ, որ այդ դեպքում մենք դրական արդյունքի կհասնենք հաջորդ երկու խաղերում։ Կարծում եմ լավ հնարավորություններ ունենք»,- ավելացրեց Պողոսյանը։

Լեգենդար «Արարատ-73»-ի հարձակվող, ֆուտբոլի ԽՍՀՄ-ի չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր Նիկոլայ Ղազարյանը նշեց, որ հայկական թիմը գերազանց խաղաց սլովակների հետ։ «Ես շատ ուրախ եմ, որ մեր խաղացողները խաղ առ խաղ զարգանում են։ Ես զարմացած չեմ դրական արդյունքից։ Նախկինում մեր հավաքականին լուրջ չէին ընդունում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, կարծում եմ, բոլոր թիմերը պետք է զգուշանան հայկական հավաքականից»,- ասաց Ղազարյանը։

Ըստ նրա՝ խաղի նման որակով Հայաստանը կարող է մնացած խաղերում հաջողության և խմբից դուրս գալու հույս ունենալ։ «Մեր թիմը ոչ վատ հնարավորություններ ունի, մենք, իհարկե, հուսով ենք, և կարծում եմ՝ մեր հավաքականն ընդունակ է դրան»,- կարծում է Ղազարյանը։

 - рис.1Ինչպես կարծում է հայտնի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, խաղը ֆանտաստիկ հաջողակ էր Հայաստանի համար։ «Հիանալի տակտիկա, բարձր կատարողական վարպետություն, խաղ, որը պարզապես ուրախացնում է, շատ ցանկալի և անգնահատելի կարևոր հաղթանակ»,- ասաց Գիլոյանը։ Նա նշեց, որ եթե հայկական թիմին նաև հաջողվի հաղթել մակեդոնացիներին, և հատկապես՝ իռլանդացիներին, «ապա մեր բոլորի երազանքը կկատարվի»,- ասաց նա։

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում հնարավոր է հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ --0—