Հայ բլոգերները Մոսկվայի իրադարձությունների մասին. առանց քաղաքական կոռեկտության
Մոսկվայում ազգային հողի վրա տեղի ունեցած վերջին բախումները ցնցեցին ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական բլոգային ոլորտը: Կարծիքները տարբեր են՝ ծայրահեղ բացասականից մինչև հարաբերականորեն հանդարտ: Ոմանք վրդովված են, մի մասն էլ գրեթե զարմացած չէ:
«Ինձ զարմացնում է, որ իմ ազգը զարմանում է նման երևույթներից: Նրանք, ի՞նչ է, չգիտեի՞ն, որ Ռուսաստանի ֆաշիստները ոչ միայն սափրագլուխներն են, այլ նաև բավական խիտ մազածածկությով երիտասարդությունը»,- գրում է narjan-ը (http://narjan.livejournal.com/429994.html):
Իսկ ահա մոսկվաբնակ մի հայուհի՝ msaintik-ը, ավելի հանգիստ է վերաբերվում տեղի ունեցածին. «Կարդում եմ ժապավենը, և ժպիտ է առաջացնում երևանցի և մոսկվացի ֆրենդների արձագանքը վերջին դեպքերի առնչությամբ: Իսկ ահա մենք ավելի հանգիստ ենք նայում դրան, առանց վախի և հիստերիաների: Սովորություն է...»: (http://msaintik.livejournal.com/281305.html)
Ամենավարկանիշային հայ բլոգերներից մեկի՝ Dabavog-ի թեման նվիրված է հյուրընկալությանը՝ մոսկովյան իրադարձությունների համատեքստում: «Ես սիրում եմ հյուր գնալ և հյուրեր ընդունել: Առայսօր կան բազմաթիվ վայրեր, ուր ես ինձ հաճելի հյուր եմ զգում: Բայց կա մի երկու տեղ, ուր ինձ չեն սպասում և չեն թաքցնում դա: Չգիտեմ, պատճառն ինչ է: Բայց սեփական անձս ոչ ոքի վզին փաթաթել չեմ պատրաստվում: Դեմ չեն ուզում մարդիկ մեզ տեսնել, չեն սիրում: Մի բան կասեմ. Մոսկվա չեմ ուզում գնալ»,- գրում է նա: (http://dabavog.livejournal.com/460966.html):
«Ռուսաստանցին ռուս չէ, արդեն ժամանակն է դա հասկանալ»,- այսպես է վերնագրված tamsyam-ի վերնագիրը: «Եթե ժողովուրդն այնտեղ ուշքի չգա և չայրի այդ թարախային վարակը, ապա «կապուտ» մայր Ռուսաստանին վաղ թե ուշ, և ավելի ճիշտ՝ շուտ, քան թե ուշ»,- գրում է բլոգերը: (http://tamsyam.livejournal.com/286453.html)
aerial_vortex-ի կարծիքով՝ Մոսկվայում տեղի ունեցածը «որևէ կերպ հնարավոր չէ սպանված ֆուտբոլասերի հիշատակի տուրք» անվանել: «Ոչ: Այդպես հիշատակ չեն հարգում: Այդպես այն վիրավորում են: Եվ կրկնակի ցավալի է: Եվ թիմի, և երիտասարդի համար, ում մահն այդքան վայրենի և տգեղ կերպով օգտագործեցին»,- կարծում է նա: (http://aerial-vortex.livejournal.com/290064.html):
Uzogh-ի թեման ավելի շուտ հոռետեսական է: «Հետաքրքիր է, միայն ե՞ս եմ կարծում, թե նացիստական դրսևորումները չկասեցնող բազմազգ պետությունը շատ մոտ է տապալմանը»,- գրում է բլոգերը (http://uzogh.livejournal.com/381307.html):
Vozni-ն ինչպես միշտ անողորմ է: «Երկրի (Ռուսաստանի) կենտրոնում, մայրաքազաքի կենտրոնում մարդկանց են սպանում: Մարդկանց սպանում են միայն այն պատճառով, որ նրանք շիկահեր չեն, սպանում են նրա համար, որ նրանք չեն հարբում գարեջրից և օղուց, սպանում են քթի ձևի և մաշկի գույնի համար»,- գրում է հայ ճանաչված բլոգերը (http://vozni.livejournal.com/44297.html): Հեղինակի թեման դրանով չի ավարտվում, սակայն մենք չենք մեջբերի այն ամբողջությամբ՝ մեր ռուս ընթերցողների զգացումները չվիրավորելու համար:
gost-474-90 բլոգերն իրավիճակը «բացառիկ» է անվանում: «Կովկասցիները ցուցադրաբար իրենց շապիկն են պատռում՝ հայացք ձգելով կռիվը բաժանողների կողմը, որպեսզի առաջնային գիծ դուրս չգան: Հասկանալի է, որ 10 կիլոկովկասցիներ ոչ մի տեղ էլ դուրս չեն գա: Բայց լռել էլ չեն կարող ամբողջ Ռուսաստանով մեկ հեռուստացույցով հնչած այսքան աղաղակներից հետո: Բայց դուրս գալ էլ չեն կարող... Շտապ բաժանողներ են պետք, որոնք կօգնեին նրանց պահպանել դեմքը և միևնույն ժամանակ լարվածությունը մեղմել։ Կարծում եմ, որ շուտով հեռուստացույցը ցույց կտա այդպիսիներին»,- գրում է հեղինակը (http://gost-474-90.livejournal.com/219252.html)։ Նա կարծում է, որ «ռուս նացիստներն էլ են «մանդրաժի» մեջ, հավանաբար, անսովորությունից»։
«Ուժը վախեցել է սեփականի ներուժից և նույնպես չգիտի՝ ինչ անել։ Ամենուր շատ տարօրինակ արձագանք է դեպի Մոսկվա շարժվող արյան վրեժի ծարավ լկտի չսափրված կովկասցիների շարասյուների լուրերի վերաբերյալ... «Մանդրաժը» շուտով կանցնի։ Եվ այստեղ կարևոր է, թե որ ուժն ավելի շուտ ուշքի կգա։ Շատ կցանկանայի հուսալ, որ իշխանություններն առաջինն ուշքի կգան և կհասցնեն քաշել «տրոպ-կրանը»»,- գրում է gost-474-9-ը։
village-fool-ի թեման որոշակի առումով ամեն ինչ իր տեղն է դնում՝ ամփոփելով հայկական բլոգի ոլորտի բացասական տրամադրվածությունը (http://village-fool.livejournal.com/8803.html)։«Շնորհակալություն ռուս նացիստներին։ Շնորհակալություն այն բանի համար, որ նրանք մեզ ամեն ինչ ասում են, պարզ և հստակ։ Ավելին. ոչ միայն ասում են, այլ նաև ցույց են տալիս։ Դա գրված է մեզ համար երևի հազար անգամներ տարբեր կայքերում, թափվում է նրանց բլոգի ոլորից, հեռուստացույցից, գրքերի էջերից, ամսագրերից, քաղաքական ծրագրերից։ Մեզ ասում են, թե ինչ կլինի մեզ հետ, եթե այնտեղ մնանք, անկեղծ են ասում։ Ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս։ Այս բոլոր բազմաթիվ կոնդոպոգերում, կրասնոարմեյսկներում և պուշկինսկիներում... Ահա ևս մեկ անգամ ցույց տվեցին։ Ուր էր թե լսեինք...» -0-

