Բլոգերները Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին

10.12.2010, 13:56
Բլոգերները Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին
Բլոգերները Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին

Հայաստանի քաղաքացիները երբեք այնքան միակարծիք չէին եղել, որքան Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հարցում, կարծում է Հայաստանում ամենաակտիվ քաղաքական բլոգերից մեկի հեղինակը՝ Koreolan-ը (koreolan.livejournal.com): Ասել, թե բլոգերներն ուրախությամբ են նշում Երևանի քաղաքապետի հրաժարակի փաստը, նշանակում է ոչինչ չասել: Հայկական բլոգերը լի են շնորհավորանքներով և նույնիսկ լուրը տեղադրելու և փոխանցելու կոչերով:

«Դե ինչ ասեմ. երևանցիներ ջան, շնորհավոր, տարոսը գյումրեցիներին», - գրում է բլոգերը (http://koreolan.livejournal.com/105011.html):

«Գագիկ Բեգլարյանի հրաժարական տվեց, մեզ ու ձեզ բարի ավետիս», - նշվում է ամենահայտնի հայ բլոգերի՝ Pigh-ի (pigh.tv)-ի կայքում:

Հումորի բացառիկ զգացողությամբ հայտնի Ovanitas-ը ինչպես միշտ իր դերում է և մինչև քաղաքապետի պաշտոնական հրաժարականը իր բլոգում քվեարկություն էր հայտարարել, թե ինչ պետք են անեն ստեղծված իրավիճակում նախագահն ու քաղաքապետը: (http://ovanitas.livejournal.com/)

Gost-474-90-ը ևս կատակում է. «Բարեկամներ, եկեք բոլորիս անունից շնորհակալական բաց նամակ հղենք Արամ Կանդայանին և խնդրենք էլի ինչ-որ մեկին մի աթոռից մյուսը տեղափոխել: Ի դեպ, իսկ ու՞մ կցանկանայիք, որ Արամը տեղափոխի մյուս անգամ, գրեք մեկնաբանություններում: Ես կըտնրեմ առավել հայտնի տարբերակները և հնգօրյա քվեարկություն կկազմակերպենք :)))», - գրում է նա: (http://gost-474-90.livejournal.com/216619.html)

Ամփոփելով ընդհանուր տրամադրվածությունը՝ vozni-ն գրում է, - «Աստված իմ, հուսով եմ՝ նաև ձեր սիրելի քաղաքին և մեզ բոլորիս թող այնպիսի քաղաքապետ տա, որը ներկված չի լինի որևէ գունավոր մականունով» (http://vozni.livejournal.com/43093.html):

Candleight-ի մոտ ավելի հավասարակշռված և վերլուծական մոտեցում է՝ «Այո, համաձայն եմ՝ խուլիգանության համար պաշտոնազրկումը անասելի հերոսություն է, սակայն սա առաջի՞ն օրինազանցությունն է ՉԳ-ի կողմից: Հիշու՞մ եք, երբ նա դեռ Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամանակ հրամայել էր իր մարդկանց ողջ դպրոցի աչքի առաջ բարեկրթություն սովորեցնել իր որդուն ծեծած դպրոցականին: Ինչու՞ այն ժամանակ նրան չհեռացրեցին պաշտոնից կամ էլ այն ժամանակ, երբ նա վաճառում էր քաղաքի սեփականությունը», - գրում է նա: (http://candleight.livejournal.com/253411.html#cutid1).

«Ինձ վրդովեցնում է ձեր վրդովմունքը», - նման կերպ է ներկայացված  Khlurd-ի լակոնիկ պոստը, ով կարծում է, որ նման վայրի հիացմունքի առիթ ամենևին էլ չկա: «Ի՞նչ մի զարմացաք, էդ նոր իր գույնը ցույց տվե՞ց... Էս մարդու դիմագիծը տեղով սև բիծ էր: Այ հիմա ամեն ինչ տեղն ընկավ», - գրում է բլոգերը: (http://khlurd.livejournal.com/343720.html)

Գրեթե բոլոր բլոգերները համոզմունք են հայտնում, որ նոր քաղաքապետ կդառնա Բեգլարյանի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: «Մարգարյանի բախտը բերեց»,  - գրում է Ovanitas-ը և առաջարկում է աշխատասենյակում  կախել ոչ թե ՀՀ նախագահի, այլ Գ.Բեգլարյանի նկարը: «Նենց, նա վսյակի...» (http://ovanitas.livejournal.com/22283.html):    -0-