Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան
Այս շաբաթը նշանավորվեց ոչ միայն անսովոր տապով, այլ նաև երկու հիմնական թեմաների շուրջ ընթացող բանավեճերով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության և տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ նման ձևաչափով կատարած առաջին այցի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, որքան էլ թեժ լինեին այդ բանավեճերը, Քլինթոնի այցը որոշակի շեշտադրումներ կատարեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների դիրքորոշման մեջ։
Hello, Mrs. Clinton
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան ժամանեց կիրակի օրը երկօրյա այցով, որի շրջանակներում նա հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բանակցությունների օրակարգում ընդգրկվել է հայ-ամերիկյան գործընկերության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
Այսպես, ԱՄՆ պետքարտուղարը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան կարգավորման ընդհանուր սկզբունքների հստակեցման հարցում առաջընթացի և վերջնական փաստաթղթի հույս ունի։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը խոստումնալից է և բավական ակտիվ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից բացի, համապատասխան ընկալում է նկատվում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- ասաց Քլինթոնը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով։
Ավելին, Քլինթոնը դատապարտեց ղարաբաղյան խնդրում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի փաստը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին։
«Մենք ցավում ենք մարդկային զոհերի կապակցությամբ։ Սա 1994 թվականին ստորագրած հրադադարի վերաբերյալ համաձայնագրի անընդունելի խախտում է»,- ասաց նա։
Հունիսի 18-ին ժամը Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը՝ վիրավորվել են։ Ադրբեջանական ջոկատայինները մեկ զոհ տալով՝ դիմել են փախուստի:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։ Այս կապակցությամբ Քլինթոնը նշեց, որ ամերիկյան կողմը կոչ է արել Թուրքիային նույնպես անհրաժեշտ քայլեր կատարել։
Իր կողմից հայկական արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ կիսում է ԱՄՆ-ի մոտեցումն այն հարցում, որ անհրաժեշտ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների և հարգել պայմանավորվածությունները։
«Մենք պատրաստ կլինենք առաջ շարժվել այն ժամանակ, երբ Անկարան նույնպես պատրաստ լինի առաջ շարժվել և կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների»,- ընդգծեց Նալբանդյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
«Ժողովրդավարական և բարգավաճող Հայաստանը կարող է մեծ ուժ դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ավելի մեծ տարածքում։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայկական ժողովրդին այս հարցում»,- ասաց նա։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը ոչ միանշանակ է ընկալվել
Թերևս, այս շաբաթ չմնաց որևէ հայ և ղարաբաղցի քաղաքական գործիչ կամ փորձագետ, ով չարտահայտեր իր կարծիքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հայտարարության վերաբերյալ։ Հատկանշական է այն, որ այդ հայտարարությունը գրեթե ոչ ոք դրական չանվանեց։ Այսպիսով...
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:
ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար: Ըստ նրա, նախագահների հայտարարության անգլիական տարբերակը փաստորեն կրկնում է Մադրիդյան սկզբունքները, որոնցում հայկական կողմի համար բազմաթիվ անընդունելի սկզբունքներ կան։ «Մենք վաղուց ենք հանդես գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ, դրանք բոլորովին անընդունելի ենք համարում, և այդ փաստաթուղթը հաստատում է մեր լրջագույն կասկածները»,- ասաց Հովհաննիսյանը։
Մասնավորապես, նա նշեց «expression of will» արտահայտությունը, որը նշանակում է «կամարտահայտում», բայց չի հստակեցնում, թե կոնկրետ ում կամարտահայտումը, միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությա՞ն, թե՞ ողջ Ադրբեջանի։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ նախագահների վերջին հայտարարության անգլիական տարբերակում օգտագործվում է «occupied territories» տերմինը, մինչդեռ Ակվիլայի փաստաթղթում դրանք նշված են որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ»։
Նա նշեց նաև, որ նախագահների հայտարարության ռուսական տարբերակն էապես տարբերվում է անգլիականից, և դա արված է հասարակությանը հանգստացնելու համար։ «Հասարակությանը հանգստացնելուն ուղղված թարգմանական բոլոր հնարքները ես «ժուլիկություն» կանվանեի»,- ասաց նա։
Միաժամանակ քաղաքագետ Իգոր Մուրադյանն ավելացրեց, որ այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցով Վաշինգտոն, Մոսկվա և Փարիզ մեկներ, որպեսզի այդ հայտարարության վերաբերյալ իր առարկությունները հայտներ։
Ըստ փորձագետի՝ հայտարարությունը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի համար առաջին հերթին դա լավ հնարավորություն է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ այդ երկիրը կարևորագույն տեղ է զբաղեցնում տարածաշրջանում և հզոր ու վտանգավոր պետություն է համարվում, որը շարունակում է պահանջներ ներկայացնել Ամերիկային։
Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ մնում է Կովկասում և ոչ մի տեղ չի գնացել։
Իր հերթին Լեռնային Ղարաբաղի ՈԿԿ Խորհուրդն ուղերձ հղեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, «բոլոր նրանց, ով իր վրա է վերցրել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության լուծման իրավունքը»։
«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը գործնականորեն կետերով հաստատում է «մադրիդյան սկզբունքների» բովանդակությունը, որոնք, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն կարող կյանքի կոչվել»,- ասվում է Արցախի քսանմեկ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստորագրած ուղերձում։
Զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ Ժերար Շալյանն էլ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ իրավիճակը:
«Չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կփոխի իրավիճակը»,- ասաց Շալյանը:
Ըստ նրա, այս առումով առավել կարևոր է ԱՄՆ գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնի մոտալուտ այցը Հայաստան, որի ընթացքում նա «շատ խիստ հարցեր» է տալու, որոնք պարզ կդառնան այցի օրակարգի հրապարակումից հետո:
Ամփոփելով նախորդ շաբաթվա արդյունքները՝ ուզում ես մտածել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այսքան նշանակալի այցն Ուկրաինա և Հարավային Կովկաս շրջայցի շրջանակներում որոշակի նպատակներ ուներ և չմնաց աննկատ։ Ցանկացած դեպքում, ԱՄՆ-ի կողմից հստակ ուղերձ տրվեց այն մասին, որ միջտարածաշրջանային հակամարտությունների լուծումը պետք է փնտրել միայն խաղաղ ճանապարհով։ -0-

