«Նովոստի-Արմենիա» կայքը հայկական ամենալայն մասսայականություն վայելող կայքերի տասնյակում է. հետազոտություն

24.03.2010, 16:28
«Նովոստի-Արմենիա» կայքը հայկական ամենալայն մասսայականություն վայելող կայքերի տասնյակում է. հետազոտություն
«Նովոստի-Արմենիա» կայքը հայկական ամենալայն մասսայականություն վայելող կայքերի տասնյակում է. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Circle.am հայկական web-ռեսուրսների վարկանշային համակարգի «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի համաձայն, «Նովոստի-Արմենիա» կայքը՝ www. newsarmenia.ru-ն, ընդգրկվել է հայկական ամենալայն մասսայականություն վայելող կայքերի տասնյակում:

Զեկույցի համաձայն, հայկական ինտերնետ-ռեսուրսների հարյուրավոր առաջատարների ցուցակում մեծամասնությունը՝  շուրջ 30-ը, լրատվական կայքերն են, որոնց հաջորդում են վիդեո և աուդիո պորտալները:

«Վարկանիշի առաջին տասնյակում են վեց լրատվական նախագծեր, այդ թվում www.newsarmenia.ru-ն, որի այցելությունների թիվը, Circle.am համաձայն, փետրվարին կազմել է 154,6 հազար»,- ասվում է զեկույցում:

Հայկական կայքերի առաջին հարյուրակում են տեղական ֆորումները, ծանոթության, աշխատանքի որոնման, ժամանցային և սոցիալական կայքերը:

2010թ.-ի փետրվարի տվյալներով «Circle.am»-ում գրանցված առաջատարների ցուցակում առաջին երկու տեղը զբաղեցնում են «Hamovhotov.com» և «Gisher.ru» երաժշտական-ժամանցային նախագծերը:

«Այս կայքերի առաջատար լինելը բացատրվում է նրանով, որ դրանք երկուսն էլ ակտիվորեն օգտվում են այնպիսի վիդեոպորտալների «video-sharing» տեխնոլոգիաներից, ինչպիսին օրինակ Youtube է, որոնց միջոցով ինտերնետում հայկական հեռուստատեսության տարբեր նախագծեր են հայտնվում, այդ թվում սերիալները»,- նշում են հետազոտության հեղինակները:  

Զեկույցի համաձայն, նման կայքերի հիմնական օգտվողները արտասահմանում ապրող հայերն են, որոնք ինտերնետի միջոցով հայկական հեռուստատեսության տարբեր նախագծեր դիտելու հնարավորություն են ստանում:

«Նովոստի-Արմենիա» Միջազգային տեղեկատվության գործակալության կայքը Yandex.ru որոնման համակարգի վարկածով հայկական ինտերնետ-ռեսուրսների շրջանում արդեն ավանդաբար զբաղեցնում է առաջին տեղը մեջբերման թեմատիկ ցուցիչով (սա կայքի կարևորության ցուցիչն է): 

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջատարների թվում է։ 2005թ. հուլիսին գրանցված գործակալության հիմնական նպատակն է լուսաբանել երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

«Նովոստի-Արմենիան» 2009 թվականի մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրության «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» անվանակարգում։

2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել:

«Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որը կհրապարակվի ամսական մեկ անգամ, կներկայացնի հայկական ինտերնետում գրանցած ցուցանիշները: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am»-ը և «Բիզնես 24»-ը:-0-