Վեճեր՝ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ. Հայաստանը նախորդ շաբաթ
Հայաստանում նախորդ շաբաթն անցավ դեռևս հոկտեմբերի 10-ին Ցյուրխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վիճաբանություններով. քաղաքական ուժերը, փորձագետ-տնտեսագետները, քաղաքագետները, հասարակական գործիչները շարունակեցին կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը՝ կողմ կամ կտրականապես դեմ արտահայտվելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը:
Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նման ակտիվ քննարկումները, որը հնարավոր դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ, զարմանալի չեն. Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն տեսած հայերի համար դժվար է հաշտվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մտքի հետ, իսկ Թուրքիայի հետ ունեցած սահմանը 1993թ.-ից փակ է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:
Սահմանենրի բացման և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հետ կապված հարցի կապակցությամբ հայկական հասարակությունում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին վկայում են նաև սոցհարցման արդյունքները: Այսպես, Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի համաձայն, որը հարցում է կատարել հազար հարցվողի շրջանում, հարցված քաղաքացիների 52,4 տոկոսը դեմ է հայ-թուրքական արձանագրություևնների ստորագրմանը, բայց կողմ է սահմանների բացմանը: Այսպիսով, հայկական բնակչության մեծամասնությունը ոչ թե դեմ է սահմանի բացմանը, այլ դեմ է ստորագրված արձանագրությունների հիման վրա հարաբերությունների հաստատմանը:
Հարկ է նշել, որ ստորագրված արձանագրությունները հայկական հասարակությունում բազմաթիվ վեճերի հանգեցրեցին, մասնավորապես արձանագրություններին կտրականապես դեմ հանդես եկող Հայ Յեղափոխական Դաշնակցությունն արդեն հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին՝ հայ-թուրքական արձանագրությունները երկրի Մայր օրենքին հակասող ճանաչելու նպատակով: Միաժամանակ ՀՅԴ-ն հայտարարել է, որ կանգ չի առնի իր գործողություններում և կգնա ընդհուպ մինչև իշխանափոխության՝ արձանագրությունների վավերացումը թույլ չտալու նպատակով:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ «իշխանափոխություն» արտահայտությունն անհրաժեշտ է ավելի լայն հասկանալ, քան պարզապես ՀՀ նախագահի հրաժարականը: «Իշխանափոխություն նշանակում է պետության ողջ համակարգի փոփոխություն, որը պատասխանատու է արձանագրությունների ստորագրման համար, հակառակ դեպքում անհնար կլինի չեղյալ համարել այդ փաստաթղթերը», - ասել է Ռուստամյանը:
Միաժամանակ չարժե հաշվի չառնել նաև սահմանների բացման արդյունավետության մասին միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքը: Այսպես, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation - IFC) տարածաշրջանային կովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը (Thomas Lubeck) կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական կազդի Հայաստանի տնտեսական դինամիկայի վրա, հնարավորությունների աճ կլինի նաև առևտրի բնագավառում, իսկ բանկերը հնարավորություն կստանան մասնակցել տարբեր նախագծերի:
Հայաստան կատարած իր այցի ժամանակ հայ-թուրքական սահմանի բացմանն աջակցել է նաև Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը դրական գործոն է, որը Հայաստանին զարգացման նոր երկարատև հնարավորություններ կընձեռի:
Սակայն Հայաստանին դեռ մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումն ու Ադրբեջանի կողմ թեքվող նրա մշտական ռևերանսները: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանը վստահեցրել է Ադրբեջանին, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս չի մոռանա Բաքվին տված խոստումները: Ելույթ ունենալով ադրբեջանական խորհրդարանում՝ նա հայտարարել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Այս հայտարարությունների լույսի ներքո առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության գծի առաջնային դիրքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած երկօրյա այցը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ:
ՀՀ նախագահն իր ացի շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերն իսկապես մարտունակ են, կան պատրաստված զինվորներ, գրագետ սպայակազմ:
«Մենք իսկապես մարտունակ զինված ուժեր ունենք՝ ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց բազմաթիվ խմբեր: Մեր զինված ուժերը կոնկրետ այս պահին պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները», - ասել է ՀՀ նախագահը:
Միաժամանակ ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը լրջորեն և պատասխանատվությամբ է մոտենում բանակցային գործընթացին, երկարատև լուծումներ փնտրելուն, այնպիսի լուծումներ, որոնք, իսկապես, կհանգեցնեն շարունակական խաղաղության:
Գոյություն ունեցող խնդիրները հայ և ադրբեջանցի պատգամավորները քննարկել են ՌԴ Պետական դումայում՝ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու, ինչպես նաև ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի խոսքերով, հանդիպման ընթացքում հաջողվել է կուտակված մանր խնդիրներից ավելի բարձր կանգնել՝ հարևանության գործընթացը որքան հնարավոր է շուտ սկսելու և երկու ժողովուրդների միջև թշնամու կերպարն արմատախիլ անելու համար:
Հատկանշական է, որ քննարկումների ընթացքում փոփոխություններ են նկատվել հոգեբանական և քաղաքական մոտեցումներում: Այսպես, ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր՝ Հերմինե Նաղդալյանի խոսքերով, Ադրբեջանի խորհրդարանի գործընկերները փոքր-ինչ նահանջեցին կոշտ մոտեցումներից և փորձեցին ներկայացնել առաջարկներ, որոնք ենթադրում են խաղաղ գործընթացում շփման կետերի որոնում և որևէ փոխգործակցություն:
Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան:-0-

