Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերի ընդունման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօրվանից Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկում է 2008թ. փետրվարի 19-ին նշանակված ընտրությունների նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Հայաստանի քաղաքական դաշտում արդեն իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրությունն են արտահայտել որոշ թեկնածուներ, որոնց թիվը կարող է հասնել տասի։
Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։
Միաժամանակ, փորձագետները, որոնք կարծիքը հաստատում են սոցիոլոգիական հարցումները, կարծում են, որ հաղթելու առավել մեծ շանսեր ունի գործող վարաչպետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում է իշխող կոալիցիայի մեջ մտնող երկրորդ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»։
Հայաստանում բրիտանական ComRes սոցիոլոգիական կազմակերպության անցկացրած սոցհարցման համաձայն, մասնակիցների մոտ երկու երրորդը կամ հարցվածների 67 տոկսը վստահ են, որ նախագահական ընտրություններում հաղթելու է վարչապետ Սերժ Սարգսյանը։
Ինչպես լրագրողներին ասաց ComRes ընկերության ղեկավար Էնդրյու Հոգինսը, ոչ մի երկրում, որտեղ կազմակերպությունն ավելի վաղ անցկացրել էր նման սոցհարցումներ, չի գրանցվել մեկ թեկնածուի նկատմամբ նախասիրությունների նման բևեռացում և թեկնածուների նման մեծ թիվ։
Սոցհարցման առաջատարին մեծ տարբերությամբ հետևում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (4%), «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը (3%), «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (2%), իսկ «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան), «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան), «Ազգային ժողովրդավարական միություն» (Վազգեն Մանուկյան), «Ժողովրդական կուսակցություն» (Տիգրան Կարապետյան) ղեկավարները և ՀՅԴ կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքել են 1-ական %։
Ընդդիմության կողմից նախագահի հիմնական թեկնածու է համարվում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը, որը Հայաստանը ղեկավարել է 1991թ.-ից մինչև 1998թ.-ը։
Ս.թ. հոկտեմբերի 26-ին, տասնամյա լռությունից հետո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը կպաշտպանեն մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես՝ ՀՀՇ-ն (90-ական թթ. որի առաջնորդն էր Տեր-Պետրոսյանը), ՀԺԿ-ը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը։
Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը երկարացվել է մինչև դեկտեմբերի 6-ը։ ՀՀ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի համաձայն, նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։
Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը տեղի կունենա 2008թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը։ --0—

