Ընտրությունները «չճանաչվածներում»

27.07.2007, 14:59
Ընտրությունները «չճանաչվածներում»
Ընտրությունները «չճանաչվածներում»

 

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնապես գոյություն չունեցող երկրների ընտրությունների մասին սյուժեներում ամեն ինչ տեղի է ունենում գրեթե միանման՝ կանխատեսելի և միանգամայն համապատասխան անհնազանդության տոնի ժանրին։ Որտեղ էլ այդ տոնը տեղի ուենա՝ Աբխազիայում, Ղարաբաղում կամ Կոսովոյում։

Ծիսական-դիվանագիտական պրակտիկան այս դեպքերում գրեթե ստանդարտ տեսք ունի։ Նախկին մետրոպոլիան, որը ձևականորեն հենց այդպիսին էլ մնում է,  ցասումնալից ճառեր է հղում ողջ աշխարհով մեկ՝ նման ընտրությունների ոչ օրինականության մասին, թեև առանց նման նախազգուշացումների էլ ոչ ոք  պաշտոնական մակարդակով այս ընտրությունները չի ճանաչում։  

Հետո և ինքը՝ մետրոպոլիան, և ԵԱՀԿ-ն ստիպված են աշխատել նրանց հետ, ում անհնազանդության տոնի ժամանակ, այնուամենայնիվ, ընտրել են։ Այլ կերպ ասած, բոլոր նման ընտրությունները վառ խորհրդանիշեր են իրավաբանական փակուղու, որում հայտնվել է ներկայիս աշխարհը։ Եվ դրանից դուրս գալու ամենաանշան ակնարկ չկա անգամ այնպիսի փաստաթղթերում, ինչպիսին, ասենք, Ախտիսաարիի ծրագիրն է։

Սակայն այդպիսի ընտրություններն ունեն իրենց շատ հետաքրքիր համատեսքտը, ինչի օրինակը նաև վերջին ընտրություններն էին Ղարաբաղում։Եվ դրանք, անշուշտ, միանգամայն կանխատեսելի էին։ Ղարաբաղի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Բակո Սահակյանն, ըստ էության, չուներ իրական հակառակորդներ, սակայն ձայների 12 տոկոսով երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը չի հաստատում, այլ հերքում է այն կարծիքը, թե Ղարաբաղում, ամենահետխորհրդային եղանակով, հաղթեց վարչական ռեսուրսը։ Սա անգամ «Հաջորդող» գործողությունը չէ, որին հատուկ գծերը շատ գրավիչ է տեսնել Բակո Սահակյանի մեջ, որը փոխարինեց բազմամյա նախագահ Արկադի Ղուկասյանին։ Խոսքը, ի նախանձ Ղարաբաղի ճանաչված հարևանների, կուրսի հաջորդականության մասին է։ Եվ բանն էլ հենց այն է, որ նման երկրներում այդ կուրսը պարզապես չի կարող հաջորդական չլինել։

Նախ, ըստ էության, ռազմավարական այլընտրանք գոյություն էլ չունի։ Ռազմավարական ուղղություններում ստատուս-քվոն արդեն վաղուց սահմանված է նույն հստակությամբ, որով ղարաբաղցիները, աբխազները և կոսովցիներն իրենց հաշիվ են տալիս, որ այլևս երբեք չեն դառնա Ադրբեջանի, Վրաստանի կամ Սերբիայի մասը։

Հայաստանին մոտ լինել նույնպես հնարավոր չէ, ու նաև, ըստ էության, պետք էլ չէ։  Ադրբեջանի հետ բանակցությունները (որոնց Ղարաբաղը, միևնույնն է, ձևականորեն  չի մասնակցում) առաջվա պես անհեռանկարային են, այսինքն, կարիք անգամ չկա խոսել կուրսի ինչ-որ շտկումների մասին։

Մյուս կողմից, ճչանաչված, գրեթե զրոյից սկսող պետություններում, որոնք արդեն հոգնել են ապրել կայազոր-պետության պայմաններում, և, բացի այդ, չունենալով մեծ տարածք, առատ բնակչություն, ոչ էլ իրենց տնտեսական մնացուկներով գրավիչ են օլիգարխային նախագծերի համար, այնումանենայնիվ, վատ հնարավորություն  չունեն՝ պահպանել այն, ինչը բխում է հարևանի կյանքի ոճից։ Սովորական ժողովրդավարության վերափոխել տեղական  (հարևանի) ժողովրդավարության հիմքերը։ Մեծ հաշվով, այստեղ էլ որևէ այլընտրանք չի նկատվում, քանի որ ցանկացած այլընտրանք կործանարար է։

Ղարաբաղին նետված հանդիմանանքը՝ վարչական ռեսուրս օգտագործելու մասին, արված է շատ ծուլորեն, ասես, իներցիայով, գրեթե նույն ներքին էներգետիկայով, որով անցել են այդ ընտրությունները։ Միաժամանակ, եթե հիշենք Ղարաբաղի նախկին ընտրական փորձը, ապա այնտեղ չենք հայտնաբերի ոչ նման հանգստություն, ոչ կասկածի առիթ։ Հակառակը, ղարաբաղի ընտրությունները զարմանքի առիթ էին դարձել. ինչպե՞ս, կարծես թե պետությունը գոյություն չունի, իսկ ընտրություններն ավելի արդար են, քան ցանկացած հետխորհրդային հարևանի մոտ։ 

Սկսնակ ժողովրդավարության կյանքում լինում է գիտակցական այլընտրանքայնության նման ժամանահատված։ 

Անիմաստ է կարծել, թե ընտրություններից հետո որքանով են ղարաբաղցիները  մոտեցել ճանաչմանը։ Ոչ անկախության, ոչ ճանաչման հետ այս ընտրությունները որևէ առնչություն չունեն։ Դրանք ընդամնեը պետության գոյության նշան են։ Թույլ, չճանաչված և այնքան էլ հավատ չընծայող՝ Ախտիսաարիի ծրագրին։ Եվ, այնուամենայնիվ, պետության, ինչն արդեն իսկ հաջողություն է։

Վադիմ Դուբնով, անկախ քաղաքական տեսաբան, «ՌԻԱ նովոստիի» համար