Լեռնային Ղարաաբղի ընտրությունները. արդյուքները կանխորոշված են

13.07.2007, 15:18
Լեռնային Ղարաաբղի ընտրությունները. արդյուքները կանխորոշված են

Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, ԼՂՀ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն՝ հանրապետության aզգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը, առավելագույն շանսերն ունի հաղթող դառնալու համար, այն էլ հենց առաջին փուլից։

Օրինակ՝ օրերս Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման տվյալների հիման վրա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կանխատեսում է, որ Բ. Սահակյանը կարող է ստանալ ընտրողների ձայների 80-85%, իսկ նրա հիմնական մրցակից համարվող ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը՝ 6-10%։

Սոցիոոլգի կարծիքով, «մրցավազքի առաջատարի և Մայիլյանի միջև տարբերությունն այնքան մեծ է, որ նույնիսկ հինգ տոկոսով սխալված ուսումնասիրության արդյունքն արդեն այսօր ակնհայտ է»։

Միաժամանակ, ինչպես նշում են տեղացի դիտորդները, նախընտրական պայքարը բոլոր հինգ թեկնածուների միջև անցնում է հանգիստ և գործնական մթնոլորտում, աառնց լուրջ պատահարների։ Ամեն դեպքում թեկնածուները, բացառությամբ հազվադեպ դեպքերի, փորձում են մեկը մյուսի հանդեպ կոռեկտ լինել։ Այդ բացառությունների թվում կարելի է նշել Մասիս Մայիլյանի արտահայտություններն, օրինակ, այն մասին, որ Բակո Սահակյանի համար իբրև աշխատում է ԼՂՀ մի ամբողջ վարչական ռեսուրս։ Չնայած դրան, փորձագետների կարծիքով, նման հայտարարությունների տարօրինակությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Մայիլյանի, Սահակյանը պաշտոնաթող է եղել և այսօր չի ներկայացնում պաշտոնական կառույցները։

Հաշվի առնելով անցյալ բոլոր տարիների օրինակը, դիտորդները չեն կասկածում, որ ներկայիս ընտրությունները կլնինեն թափանցիկ և արդար։ Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հարցումների, այսպիսի կարծիք ունի նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը՝ 93%-ը։

Սպասվում է միջազգային դիտորդների և այլ երկրների ԶԼՄ-ների մեծաթիվ ներկայացուցիչների ժամանումը ԼՂՀ։ Ղարաբաղյան ընտրությունների ժամանակ ներկայացվելու են աշխարհի տարբերի երկրների ոչ կաառվարական կազմակերպություններ, էլ չենք խոսում նախկին ԽՍՀՄ տարածքում դեռևս չճանաչված երկրների պաշտոնական դիտորդների մասին։

Արմեն Վարդանյան, քաղաքագետ՝ հատուկ «Նովոստի-Արմենիայի» համար։ --0—