Տղամարդկանց տասը մասնագիտություններ, որոնք գրավում են հայուհիներին

07.11.2015, 11:57
Թվում է, թե կանանց դուր գալու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ խարիզմա և սեփական անձը ճիշտ մատուցելու ունակություն, սակայն մեր ժամանակներում կանայք և աղջիկները բավականին մանրամասն են ուսումնասիրում հակառակ սեռի ներկայացուցիչներին վերջիններիս հետ շփվելուց առաջ։
     Տղամարդկանց տասը մասնագիտություններ, որոնք գրավում են հայուհիներին
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թվում է, թե կանանց դուր գալու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ խարիզմա և սեփական անձը ճիշտ մատուցելու ունակություն, սակայն մեր ժամանակներում կանայք և աղջիկները բավականին մանրամասն են ուսումնասիրում հակառակ սեռի ներկայացուցիչներին վերջիններիս հետ շփվելուց առաջ։

Անկախ մարդկային որակներից` կնոջը դուր գալու շանսերը կտրուկ ավելանում են, եթե դուք ունեք «շահեկան» մասնագիտություն։

Պարզելու համար, թե տղամարդկանց ինչ մասնագիտություններ են դուր գալիս հայուհիներին, մենք որոշեցինք անցկացնել փոքրիկ հարցում տարբեր տարիքի աղջիկների և կանանց շրջանում։ Եվ ահա, թե ինչ ստացվեց.

10. Հեռուստահաղորդավար

Կանանց շատ է գրավում հեռուստահաղորդավարի մասնագիտությունը։ Չէ՞ որ նման տղամարդը շատ խարիզմատիկ է և սրամիտ։

 - рис.1

Հայուհիների կարծիքով` հեռուստահաղորդավարը բավականին գիտակ է, նրա կողքին հնարավոր չէ ձանձրանալ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գրավում է նաև այն փաստը, որ հեռուստահաղորդավարը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է։ Իսկ ո՞վ չի ցանկանա գտնվել հայտնի մարդու կողքին։

9. Նկարիչ

Հայուհիներին գրավում են նաև ստեղծագործ անձինք, այդ թվում` նկարիչները։ Չէ՞ որ նրանք պարզապես պարուրված են գաղտնիքներով, որոնք կանայք ձգտում են գուշակել։

 - рис.2

Բացի այդ, նկարչի մասնագիտությունը թույլ սեռի ներկայացուցիչների համար ռոմանտիկայի և երազկոտության մարմնացում է։

8. Օդաչու

Օդաչուն պարզապես երազանք է որոշ հայուհիների համար, ովքեր համոզված եմ, որ օդաչու կարող են դառնալ միայն խիզախ և պատասխանատու տղամարդիկ, և հենց այդ որակներն են գրավում բազմաթիվ կանանց։

 - рис.3

Միաժամանակ բազմաթիվ կանայք նշում են, որ դժվարությամբ թույլ կտային, որպեսզի իրենց ընտրյալն օդ բարձրանար, քանի որ այն աշխարհում ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է։

7. Տնտեսագետ

Վերլուծական միտքը, ամեն ինչ նախօրոք հաշվարկելու կարողությունը կանանց գրավող հիմնական որակներն են։

 - рис.4

Հենց այս որակներում են կանայք տեսնում կայունություն և հուսալիություն, որոնք, նրանց կարծիքով, տղամարդու բնավորության հիանալի գծեր են։

6. Մարզիկ

Մարզիկները բոլոր ժամանակներում դուր են եկել կանանց։ Նրանք ուժեղ են և գեղեցիկ, լավ են վաստակում, դա ևս դրական գործոն է։

 - рис.5

Հայուհիների կարծիքով` մարզիկները նպատակասլաց և համառ մարդիկ են։

5. Զինծառայող

Զինծառայողներն առանձին թեմա է։ Կանայք անթիվ պատճառներ են ներկայացնում, թե ինչու են նրանց գրավում զինծառայող տղամարդիկ։ Ոչ, նրանք պարզապես գրավիչ չեն, նման տղամարդիկ հիացմունք են առաջացնում։ Չէ՞ որ ոչ բոլորը կհամաձայնեն նման ծառայության։

 - рис.6

Հուսալի, ուժեղ հոգով և մարմնով`զինծառայողները պարզապես արիության մարմնացում են։ Եվ, իհարկե, կանանց գրավում է նաև զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը։

4. Գործարար

Գործարարը հաջողակ է, ֆինանսապես կայուն և անվախ։ Բոլոր այս որակները, անխոս, գրավում են կանանց։

 - рис.7

Նրանց կարծիքով` ձեռներեցները խելացի տղամարդիկ են, որոնք հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և ինչպես հասնել նպատակներին։

3. Իրավաբան

Իրավաբանը խելքի, կայունության և հաջողության մարմնացում է։ Նման տղամարդիկ գրավում են կանանց, հատկապես եթե բոլոր այս որակների հետ մեկտեղ նրանք նաև լավ գումար են վաստակում։

 - рис.8

Իրավաբանները գտնվում են կանանց ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք նպատակասլաց են, հստակ գիտեն, թե ինչպես հասնել սեփական նպատակներին։

2. Ծրագրավորող

Այս տղամարդիկ ստեղծարար են, խելացի, ինչպես նաև շատ լավ հասկանում են համակարգիչներից։ Ծրագրավորողները հիմնականում դուր են գալիս մինչև 28 տարեկան երիտասարդ աղջիկներին։

 - рис.9

Կանանց համար ծրագրավորողները պարզապես հանճարներ են։ Այս մասնագիտության տեր մարդկանց խիզախորեն կարելի է անվանել մեր ժամանակների հերոսներ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խոսքով` ծրագրավորողների հետ գրեթե անհնար է ձանձրանալ։

1. Բժիշկ

Եվ, վերջապես, մեր վարկանիշի առաջին հորիզանակում մի մասնագիտություն է, որն անտարբեր չի թողնում գրեթե ոչ մի կնոջ, դա բժիշկն է։ Նրանք ուշադիր են, հոգատար և միշտ պատրաստ օգնության հասնել։

 - рис.10

Սպիտակ խալաթով այս տղամարդը պարզապես անթերի տեսք ունի։ Բազմաթիվ կանայք խոստովանել են, որ երազել են, որ իրենց ընտրյալը բժիշկ լինի։ Կարևոր է նաև այն փաստը, որ լավ բժիշկները նաև ֆինանսապես կայուն են։

Եվ վերջում ցանկանում ենք ավելացնել. սիրելի տղամարդիկ, եթե դուք ձեզ չգտաք մեր ցանկում, ապա խորհուրդ ենք տալիս մտածել երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու շուրջ։–0–