«Մանկական Եվրատեսիլ 2015»` Հայաստանի փայլուն ելույթը և ուժեղագույնի հաղթանակը

23.11.2015, 18:10
«Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթն անցկացվեց նոյեմբերի 18-21–ը Սոֆիայում «Discover» («Բացահայտիր») կարգախոսով։ Հայ մասնակից Միկան (Միքայել Վարոսյան) զբաղեցրել է երկրորդ տեղը` հավաքելով 176 միավոր։
«Մանկական Եվրատեսիլ 2015»` Հայաստանի փայլուն ելույթը և ուժեղագույնի հաղթանակը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթն անցկացվեց նոյեմբերի 18-21–ը Սոֆիայում «Discover» («Բացահայտիր») կարգախոսով։ Հայ մասնակից Միկան (Միքայել Վարոսյան) զբաղեցրել է երկրորդ տեղը` հավաքելով 176 միավոր։ Առաջին տեղին արժանացել է Մալթայի ներկայացուցիչը, իսկ երրորդը` Սլովենիայի ներկայացուցիչը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցեց հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչների հետ այն մասին, թե ինչպես են նրանք գնահատում Միկայի ելույթը, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանը, Մալթային տալով հնարավոր առավելագույն միավորը, փաստորեն նվիրեց Մալթային այն բաղձալի մի քանի միավորները, որոնք մեզ բաժանեցին «ոսկուց»։

Սոֆի Մխեյան, երգչուհի

 - рис.1

«Միկայի ելույթը հիանալի էր, ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր, դրական և ռիթմիկ։ Նա առաջին տեղին արժանի էր ոչ պակաս, քան Մալթայի մասնակիցը, ով արժանի հակառակորդ էր»,– ասաց Մխեյանը։

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա ըստ նրա, այն չէր կարող նախապես մտածված քայլ լինել։ Այդ իսկ պատճառով նա համոզված է, որ անիմաստ է դիտարկել «ինչ կլիներ, եթե Հայաստանը քվեարկեր այլ կերպ» տարբերակները։

«Մալթան առաջին տեղում տեսել են գրեթե բոլորը։ Հայաստանը բացառություն չէ։ Մեզ մնում է շնորհավորել Միկային հաղթանակի առթիվ»,– ասաց Մխեյանը։

Ավետ Բարսեղյան, հաղորդավար

 - рис.2

«Love» երգի հեղինակ Ավետ Բարսեղյանը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցի ելույթը։

«Որպես երգի խոսքերի հեղինակ` ես հպարտ եմ։ Ընդհանուր առմամբ, «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթը մեծ տոն դարձավ»,– ասաց Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը, ապա նա այդ հարցին հանգիստ է վերաբերվում։

«Մալթայի ներկայացուցիչը ֆանտաստիկ ելույթ ունեցավ։ Այո, սկզբում ես մի փոքր շփոթվեցի, բայց եթե օբյեկտիվ լինենք, ես ուրախ եմ, որ Հայաստանը քվեարկեց հենց այդպես»,– ասաց Բարսեղյանը։
 
Հայկո, երգիչ

 - рис.3

Երգիչ Հայկոն, ով 2007 թվականին մասնակցել է «Եվրատեսիլին», խոստովանեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2015»–ը չի դիտել, բայց Միկայի երգին ծանոթ է։

«Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն միշտ անկանխատեսելի է։ Ժյուրին առաջնորդվում է էմոցիաներով։ Այնպես որ մաթեմատիկորեն հաշվարկել, թե ում համար պետք է քվեարկել առաջին տեղը զբաղեցնելու համար, հնարավոր չէ»,– ասաց Հայկոն։ -0-