538.95
6.44
480.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20:07
03 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում` մեկնարկ տալով Yerevan FoodFest երկրորդ միջազգային գաստրոնոմիկ փառատոնին:

Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նոյեմբերի 2-6-ը կկարողանան ոչ միայն համտեսել հայկական ավանդական խոհանոցի հարուստ ներկապնակը, այլ նաև մասնակցել վարպետաց դասերի և թրենինգների` հրավիրված անվանի խոհարարների մասնակցությամբ, ինչպես նաև աշխարհահռչակ խոհարարների կազմակերպա ընթրիք-համտեսների:

Հայաստանի գաստրոնոմիկ ներուժի աննախադեպ շնորհանդես

Yerevan FoodFest, гастротуризм

«Yerevan FoodFest երկրորդ միջազգային գաստրոնոմիկ փառատոնը նոր հնարավորություն է ընձեռում փառատոնի մասնակիցներին և հյուրերին բացարձակապես նոր ձևաչափով ծանոթանալ հայկական ավանդական խոհանոցի համի երանգներին, ինչպես նաև ուրվագծել Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները»,- լրագրողներին ասաց փառատոնի ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը:

Որպես փառատոնի կարևոր նորամուծություն Մազմանյանը նշեց մասնագիտացված ընթրիքները, որոնցից յուրաքանչյուրը կներկայացվի Հայաստանի մարզերից յուրաքանչյուրում, մասնավորապես, Արագածոտնում, Տավուշում և Կոտայքում:

«Առաջին անգամ կկիրառվի հայկական խոհանոցի «չորս ձեռքով» կերակրատեսակի պատրաստման մեթոդիկա: Փառատոնի հրավիրված հայտնի խոհարարներից մեկը տեղի խոհարարների հետ միասին կպատրաստեն հատուկ ընթրիք, որը կկարողանան համտեսել բոլոր ցանկացողները»,- ասաց նա:

Փառատոնի հիմնադրի խոսքով, փառատոնի մեկ այլ հետաքրքրական մասը կլինի սեթ-մենյու երևանյան տասը ռեստորաններում:

«Տասն օրերի ընթացքում ռեստորանները կառաջարկեն բացառապես հայկական խոհանոցի հատուկ կերակրատեսակներ, անկախ նրանից` եղել են դրանք նախկինում կերակրացանկում թե ստեղծվել են հատուկ փառատոնի համար: Դրանով իսկ ռեստորաններն այդ օրերին նոր այցելուներ ներգրավելու բացառիկ և հետաքրքիր հնարավորություն կունենան` առաջարկելով նրանց փառատոնային մենյու ընդամենը 5000 դրամով (շուրջ $12)», - ասաց նա:


Հայաստանը գաստրոտուրիզմի հավանական միջազգային առաջատարն է
«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները` գաստրոտուրիզմի միջազգային առաջատարներից մեկը դառնալու համար: Հայաստանը նաև բացարձակ նախադրյալներ ունի, որ գաստրոտուրիզմը դարձնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման լոկոմոտիվ»,- ֆորումում ասաց Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ Լեոնիդ Հելիբտերմանը:

Նրա խոսքով, ոչինչ չի կարող փոխել երկրի մասին կարծիքը դեպի ավելի լավը, քան տեղական խոհանոցի հետ ծանոթությունը, ինչը հաստատում են անցկացվող հետազոտությունները:

«Եթե ուզում ես, որ քո երկրին այլ կերպ վերաբերվեն, ապա պետք է հնարավորություն ընձեռել ազգային խոհանոց համտեսելու համար: Դա կարելի է կազմակերպել նաև հենց երկրի ներսում զբոսաշրջիկների և հյուրերի համար, և երկրից դուրս:

Միջազգային կենտրոնի նախագահի խոսքով, գաստրոտուրզմի զարգացման համար անհրաժեշտ էր նաև երկրի համապատասխան բրենդինգի անցկացում` մարքեթինգային գործիքների կիրառմամբ և զանազան ռեսուրսների` ֆինանսական և մարդկային, ներգրավմամբ:

Հիշեցնելով, որ դեռևս 2010 թվականին Հայաստանում ընդունվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենք` սննդամթերքի աշխարհագրական ծագման և պիտակի վրա արտադրության երաշխիքի նշման անհրաժեշտությամբ, փորձագետը նշեց, որ դրանով իսկ ստեղծվել է լուրջ բազա հայկական մթերքների միջազգային հանրայնացման համար:

«Ազդեցկ սփյուռքը նույնպես շատ կարևոր ռեսուրս է հայկական խոհանոցը տարածելու համար»,- ընդգծեց նա` օրինակ բերելով Պերուն և մի շարք եվրոպական այլ երկրներ:

Անվտանգ խոհանոց կամ ավանդական կերակրատեսակներ

«Նմանատիպ միջոցառումները հատուկ հնարավորություն են ընձեռում Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման համար։ Մենք սիրում ենք գովել մեր համեղ խոհանոցը, սակայն մեզ հարկավոր է նաև անվտանգ խոհանոց։ Հերթական անգամ պետք է ընդգծել սննդամթերքի անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչը կարող է դառնալ կարևորագույն գրավական տուրիստներ ներգրավելու համար», – ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով, հարկավոր է հաստատել սերտ համագործակցություն ռեստորանների և պարենային անվտանգության տեսչական մարմնի միջև` երկրի հյուրերին անորակ սնունդ մատուցելու հնարավորությունները կանխելու համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի հեղինակությանը։

Գաստրոտուրիզմ. ճամփորդություն նրբաճաշակ մարդկանց համար

«Գաստրոտուրիզմը նրբաճաշակ մարդկանց համար նախատեսված ճամփորդության հնարավորություն է, այն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ է համեղ կերակուրն ու ճաշատեսակները։ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները համեղ ճաշատեսակի սիրահարներին գրավելու համար», – ասաց Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը։

Նրա խոսքով, Հայաստանը կարող է գրավել զբոսաշրջիկներին մասնավորապես բարձր լեռնային շրջանների և համայնքների սնունդով, ինչպես դա անում է Շվեյցարիան, ինչպես նաև իր հյուրընկալությամբ և տեղացիների շփվողականությամբ։

«Եթե ինչ–որ մեկը ձեզ առաջարկի այցելել, օրինակ, Օրյոլ, դուք դրան պատշաճ ուշադրություն չեք դարձնի։ Սակայն ձեզ կհետաքրքրի Երևան այցելելու հրավերը, դուք կփորձեք հիշել ծանոթ հայերի, ովքեր անպայման ձեզ կտանեն ինչ–որ վայր` համեղ ճաշատեսակներ փորձելու կամ ցույց կտան հայաստանյան տեսարժան վայրերը», – ասաց նա։

Ռեստորատորների ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ զբոսաշրջիկներ գրավելու համար պարտադիր չէ ճամփորդությունները կապել խոհանոցի հետ կամ անվանել դրանք գաստրոնոմիկ, սակայն անհրաժեշտ է տեղական խոհանոցը դարձնել այդ ճամփորդությունների առանցքային գործոն։

Գազտրոտուրիզմի ազգային մասնիկը

Yerevan FoodFest, гастротуризм

«Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացումը չի կարող կապված չլինել հայ ժողովրդի ավանդույթների և աշխարհայացքի պահպանման հետ, քանի որ ցանկացած ազգային խոհանոց հիմնված է անցյալից եկած կենցաղի պայմանների վրա», – նշեց «Հայ Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար ՍեդրակՄամուլյանը:

Նրա խոսքով, Հայաստանի մարզերից յուրաքանչյուրը ներկայացնում է ազգային խոհանոցի իր լոկալ առանձնահատկությունները, որոնք արտացոլվում են ճաշատեսակների բազմազանությամբ։

Մամուլյանը նաև նշեց, որ հայկական խոհանոցը սերտորեն միահյուսվում է ազգային տոների հետ, որոնք ևս ճաշատեսակներին հաղորդում են իրենց փիլիսոփայությունն ու իմաստը։

«Ասենք, Խաչվերացն ավանդաբար կապված է գինեգործության հետ։ Այդ տոնին պարտադիր մատուցվում է ուլիկ։ Այս կենդանու ընտրության իմաստն այն է, որ հենց այծերն են ամենից շատը վնաս հասցրել խաղողի այգիներին, և նրանց պատժում էին», – ասաց Մամուլյանն`ավելացնելով, որ ազգային խոհանոցն առիթ է տալիս ոչ միայն ուտել կերակուրը, այլև ոգեշնչվել։

«Հենց դա պետք է փոխանցվի գաստրոտուրիզմի միջոցով», – կարծում է խոհարարը։

Native գովազդն ու ռեստորանային բիզնեսը

Yerevan FoodFest, гастротуризм

«Գոյություն ունի հաղորդակցության լուրջ խնդիր, որը կայանում է նրանում, որ ԶԼՄ–ների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ բիզնեսին հարկավոր է գովազդ, այն դեպքում, երբ գոյություն ունեն փոխգործակցության մի շարք այլ հնարավորություններ», – հայտարարեց «ԱՌԿԱ» լրատվական մեդիահոլդինգի տնօրեն Կոնստանտին Պետրոսովը` խոսելով մեդիայի և գաստրոտուրիզմում ներգրավված մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Նա նաև նշեց, որ շատ հայկական ընկերություններում բացակայում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մարկետինգի, վաճառքի գծով մասնագետը, SMM–ը, SEO–ն, PR մասնագետը, նրանց բոլորին հաճախ փոխարինում է միայն մեկ աշխատակից, ով լավագույն դեպքում «գլուխ է հանում» այս ամենից որևէ մեկից։

«ԱՌԿԱ»–ի տնօրենի խոսքով, բիզնեսի և մեդիայի համագործակցության արդյունավետ օրինակներից մեկը native գովազդն է։

«Native գովազդն ընկալվում է որպես կայքի կոնտենտի մի մաս, այն օգտատերերի կողմից չի ընկալվում որպես գովազդ, այդ պատճառով վանում չի առաջացնում։ Բացի այդ, այն սոցցանցերում վիրուսային տարածման մեծ շանսեր ունի։ Native գովազդն ունի նաև ներգրավվածության բարձր մակարդակ և իմունիտետ «բաներային կուրության» նկատմամբ», – հայտարարեց Պետրոսովը։

«ԱՌԿԱ» մեդիահոլդինգի տնօրենը նաև նշեց, որ վերջնական արդյունքում native գովազդը թույլ է տալիս օգտատերերին գտնել հետաքրքիր կոնտենտ, իսկ ապրանքանիշերին` հետաքրքրաշարժ կերպով պատմել պրոդուկտի մասին։–0–




Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը
21:47
10 Օգոստոսի 2020
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
09:30
27 Հուլիսի 2020
Ո՞րն է նպատակը․ Հայաստանում տարակուսանքի մեջ են ադրբեջանական բիզնեսի վնասը փոխհատուցելու հայազգի միլիարդատիրոջ որոշման պատճառով
Սոցցանցերի հայկական տիրույթում տարակուսանքով են ընդունել միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժած ադրբեջանական բիզնեսին աջակցելու պատրաստակամությունը
14:29
18 Հուլիսի 2020
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
09:50
17 Հուլիսի 2020
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)