Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
03.10.2016,
15:49
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։
Եթե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով գլխավորում է հայկական դիվանագիտությունը 2008 թ.–ին, պահպանեց իր պաշտոնը, ապա պաշտպանական գերատեսչությունը նոր անձ կգլխավորի։
Գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանին, ով ՊՆ ղեկավարի պաշտոնը ևս ստանձնում է 2008 թ.–ից, կփոխարինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է։
Այս նշանակումը շատ կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ ՀՀ նախագահը բանակին առանցքային նշանակություն է տալիս։ Երկրի զինված ուժերը գտնվելու են նախագահի խստագույն վերահսկողության տակ, և հայկական բանակաշինության հետագա ողջ գործընթացը կիրականացվի նախագահի անձնական խնամակալությամբ։
Զինված ուժերը միշտ հատուկ տեղ են զբաղեցրել պետական կառավարման համակարգում` ղարաբաղյան հակամարտության ֆոնին։ Բանակը մշտապես համարվել է երկրի ամենակայացած պետական ինստիտուտը, և երկար տարիներ նախագահի աշխատակազմը գլխավորած անձին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը վկայում է, որ անցում է կատարվում ԶՈւ մեխանիկական կառավարման։
Վիգեն Սարգսյանը ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, ավարտել է Երևանի պետական համալսարանն ու Ֆլեթչերի անվան իրավագիտության և դիվանագիտության ամերիկյան դպրոցը, իրավագիտության և դիվանագիտության մագիստրոս է, անձնակազմի կառավարման մասնագետ։ Փորձագետները նշում են, որ նա ունի ռազմավարական մտածելակերպ և կազմակերպչական հմտություններ։
Որոշ հայկական ԶԼՄ–ներում կարծիք է շրջանառվում այն մասին, որ պաշտպանության նորանշանակ նախարարը արևմտամետ է, սակայն նման պնդումը չի հաստատվում ո՛չ փաստերով, ո՛չ Սարգսյանի գործունեությամբ։ Չարժե նաև մոռանալ, որ նա հինգ տարի սովորել է Սանկտ Պետերբուրգում` Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, և վեց տարի զբաղեցնելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը` Վիգեն Սարգսյանը սերտորեն շփվել է ՌԴ նախագահի աշխատակազմի հետ։ Բացի այդ, նա համակարգել է միջպետական մակարդակով անցկացվող գրեթե բոլոր հայ–ռուսական համատեղ միջոցառումները։
Վիգեն Սարգսյանը նորեկ չէ Պաշտպանության նախարարությունում, նա աշխատել է այդ գերատեսչությունում դեռևս 1998 թ.–ին, այսինքն` իր կարիերայի ամենասկզբում։
«Այս ընտրությունը պատահական չէ։ Առաջինը, հարկավոր է հաշվի առնել Վիգեն Սարգսյանի պրոֆեսիոնալ որակները։ Նախագահի համար շատ բարդ էր գտնել նման մասշտաբի թեկնածու, որը կկարողանար ըստ արժանվույն փոխարինել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով, բացի պրոֆեսիոնալ և անձնական որակներից, իր դերակատարությունն ունեցավ նաև Սարգսյանի զբաղեցրած պաշտոնը (նախագահի աշխատակազմի ղեկավար)։
«Դա վկայում է այն կարևորության մասին, որը տրվում է Պաշտպանության նախարարությանը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում, հայկական պետության զարգացման ներկա պատմական փուլում», – նշեց փորձագետը։
Այլ խոսքերով, նախագահը, իր աշխատակազմի ղեկավարին նշանակելով նման պատասխանատու պաշտոնում, ցույց է տալիս, թե որքան կարևոր է իր համար այդ պաշտոնը։ Բացի այդ, փորձագետի կարծիքով, չնայած ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը բազմիցս զբաղեցրել են քաղաքացիական անձինք, սակայն Վիգեն Սարգսյանն առանձնանում է արտաքին քաղաքական ասպարեզում աշխատանքի հարուստ փորձով։
«Արտաքին և պաշտպանական քաղաքականության իրականացման հնարավորությունը` միաժամանակ համագործակցությունը Ռուսաստանի հետ` ՀԱՊԿ—ի շրջանակում և փոխգործակցությունը ՆԱՏՕ–ի գործընկերների հետ, պահանջում են այնպիսի արտաքին քաղաքական աշխարհայացք, որը, հուսով եմ, ունի Վիգեն Սարգսյանը և կցուցադրի նոր պաշտոնում», – ասաց Մինասյանը։
Նրա կարծիքով` պաշտպանության բազմաթիվ «քաղաքացիական» նախարարներ զինվորականներից վատ չեն ղեկավարել` Վաղարշակ Հարությունյան, Սեյրան Օհանյան կամ Միքայել Հարությունյան։
«Ունեցել ենք միայն մեկ բացառություն, երբ պաշտպանության նախարար է նշանակվել գործող զինվորական Վաղարշակ Հարությունյանը (1999-2000 թթ.)։ Երկու դեպքերում եղել են պահեստային զինվորականներ` Միքայել Հարությունյանը (2007–2008 թթ.) և Սեյրան Օհանյանը (2008–2016 թթ.)։ Մնացած բոլոր դեպքերում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել են քաղաքացիական անձինք», – նշեց փորձագետը։
Նա ավելացրեց, որ «քաղաքացիական» նախարարներ Վազգեն Մանուկյանը (1992–1993 թթ.), Վազգեն Սարգսյանը (1991–1992 և 1995–1999) կամ ներկա նախագահ Սերժ Սարգսյանը (2000–2007 թթ.), ով ևս գլխավորել է պաշտպանական գերատեսչությունը, շատերի կարծիքով, լավագույնս են ղեկավարել իրենց պաշտոններում։
Փորձագետի խոսքով` Վազգեն Մանուկյանի օրոք բանակը հասել է իր ամենահայտնի հաջողություններին։ Իսկ Վազգեն Սարգսյանը համարվում է հայկական ԶՈւ–ի հիմնադիրներից մեկը, Սերժ Սարգսյանն առանցքային դերակատարություն է ունեցել Զինված ուժերի կայացման գործում ինչպես պատերազմական, այնպես էլ հետագա տարիներին։
«Այս համատեքստում այն, որ պաշտպանության նորանշանակ նախարարը քաղաքացիական անձ է, ոչ թե թերություն է, այլ ավելի շուտ` արժանիք։ Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է ոչ միայն զբաղվի բանակաշինության հարցերով, այլ նաև ակտիվորեն շփվի իր գործընկերների հետ ռազմաքաղաքական ասպարեզում ինչպես Ռուսաստանում և ՀԱՊԿ–ում, այնպես էլ ՆԱՏՕ–ի և այլ երկրների գործընկերների հետ», – նշեց Մինասյանը։ –0–