Ինչպես հաղթահարել «խոզի գրիպը». սեփական փորձից
02.02.2016,
16:57
Վերջին օրերին «խոզի գրիպ» արտահայտությունը կարելի էր լսել գրեթե ամեն քայլափոխի։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին «խոզի գրիպ» արտահայտությունը կարելի էր լսել գրեթե ամեն քայլափոխի։
Ամեն օր ծանոթանալով նորություններին` Հայաստանի բնակիչներն իմանում էին ՍՇՎ–ով կամ H1N1 վարակով, այսպես կոչված խոզի գրիպով, հոսպիտալացվածների մասին։ Ընդ որում այդ ախտանիշով հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։ Այնուհետև Առողջապահության նախարարությունը պաշտոնապես սկսեց տեղեկացնել մահվան նորանոր դեպքերի մասին, որոնց պատճառն այդ չարաբաստիկ «խոզի գրիպն էր»։ Նախարարության հրապարակած վերջին տվյալներով` ՍՇՎ–ի և գրիպի ախտանիշներով երկրի հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ շուրջ 3000 մարդ։ Ցավոք, մեր երկրում գրանցվել է մահվան 18 դեպք, որոնց պատճառը H1N1 վարակի հետևանքով առաջացած բարդություններն են։
Մխիթարիչ չէ իրավիճակը նաև հարևան երկրներում` Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Ուկրաինա։ Այստեղ ևս գրանցվում են հիվանդացության նորանոր դեպքեր։ Միայն Ռուսաստանում H1N1 վարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով արդեն մահացել է 126 մարդ, իսկ հարևան Վրաստանում զոհերի թիվը հունվարին հասել է 7–ի։ Իրանում վարակի զոհ է դարձել հարյուրից ավել մարդ։ Ուկրաինայում զոհերի թիվը հատում է 60–ը։ Վարակի պատճառով երկարացվել են դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները։
Հոլիվուդյան գիտաֆանտաստիկ ֆիլմ. «խոզի գրիպը» Հայաստանում

Հայաստանը, կարծես, հոլիվուդյան գիտաֆանտաստիկ ֆիլմ էր հիշեցնում, որտեղ մարդկությունը պայքարում է նոր և մահացու վարակի դեմ։ Եվ ինչպես միշտ նման դեպքերում հայտնվում է վարակի դեմ «փրկությունը», որի անունն այս պարագայում «Տամիֆլյու» էր։
Սկզբում Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրեց այն դեղատների ցանկը, որտեղ կարելի էր գնել «դարի վարակի դեմ փրկությունը»` «Տամիֆլյուն»։ Այնուհետև սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ այդ դեղորայքն իսպառ վերացել է երկրի բոլոր դեղատներից։
Մարդիկ, ցանկանալով ապահովագրել իրենց և ընտանիքի անդամներին, առանց անհրաժեշտության սկսել էին գնել «Տամիֆլյուն»` առաջնորդվելով «տուն է, պետք կգա» սկզբունքով։ Միայն օրեր անց իրավասու մարմինները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիր է ներկրվել «Տամիֆլյուի» մեծ խմբաքանակ, և անհրաժեշտության դեպքում այն կտրամադրվի անվճար։ Բացի այդ պաշտոնյաների հավաստմամբ` «Տամիֆլյուն» միակ դեղամիջոցը չէ, որ պայքարում է այս վարակի դեմ:
Իսկ վարակն այդ ընթացքում անում էր «իր սև գործը»։
Խնդիրն այն է, որ «խոզի գրիպն» իր ախտանիշներով նման է սովորական գրիպին, բայց ունի մի առանձնահատկություն. այն շատ արագ է զարգանում` ախտահարելով հիմնականում մարդու թոքերը։
Հայ հասարակության շրջանում սկսեց տիրել «լուռ» սարսափ։ Հասարակական տրանսպորտում կարելի էր տեսնել դիմակով մարդկանց, իսկ ոմանք էլ թաշկինակով կամ շարֆով փակում էին բերանն ու տարակուսանքով և զգուշավորությամբ նայում փռշտացող կամ հազացող մարդկանց։
Իրավասու մարմինները շարունակում էին հորդորել չմատնվել խուճափի` միաժամանակ կոչ անելով լինել զգոն։ Լրատվամիջոցներով մասնագետները ներկայացնում էին «խոզի գրիպի» ախտանիշներն` առատ քրտնարտադրություն, 38 աստիճանից բարձր ջերմություն, մկանացավ, կոկորդի այրոց և հազ։
Այնպիսի տպավորություն էր, թե գրեթե 1000–ին հասնող հոսպիտալացվածները մի խումբ անձինք են, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Մարդիկ իրար մեջ, կարծես, քմծիծաղով էին խոսում «խոզի գրիպի» մասին` գրեթե յուրաքանչյուրը վստահ լինելով, որ այդ վարակն իրեն «չի կպնի»։ Այդպես էի մտածում նաև ես։
Մկանացավ, բարձր ջերմություն. «Տամիֆլյուն» սեփական օրգանիզմում

Ունենալով բավականին կայուն իմունիտետ` մտքովս անգամ չէր անցնի, որ ես էլ կարող եմ հայտնվել այս թոհուբոհի էպիկենտրոնում։
Շաբաթվա վերջին աշխատանքային օրն էր, և ես գրասենյակում զգացի, որ մի փոքր հազում եմ։ Սկզբում, իհարկե անտեսեցի` մտածելով, որ «հազ է, կանցնի»։
Երեկո էր, արդեն տանն էի, իսկ հազս ավելի էր ուժգնանում։ Ինչպես բոլորը կանեին նման պարագայում ես ազնվամորու մուրաբայով թեյ խմեցի` մտածելով, որ սովորական մրսածություն է, և առավոտյան ամեն ինչ կանցնի։ Սակայն մի ժամ անց սկսվեց բավականին ուժեղ մկանացավ, որը գնալով միայն սաստկանում էր։ Մարմնիս ջերմությունն այդ ժամանակ 37,5 էր և քանի որ գիտեի, որ «դարի վարակի» դեպքում ջերմությունն ավելի բարձր է լինում, հանգստացա և պառկեցի քնելու։
Չկարողանալով քնել չափազանց ուժեղ մկանացավից` որոշեցի խմել ցավազրկող։ Առավոտյան մի փոքր ավելի լավ էի, մարմնիս ջերմությունը 37–37,5 էր, մկանացավ գրեթե չունեի։ Սակայն ժամեր անց մկանային ցավերը կրկին ուժգնացան, և ցանկացած հայի պես իմ առջև «կանգնեց» բժշկի գնալ–չգնալու հարցը։ Եվ այստեղ ես հիշեցի մեր իրավասու մարմինների հորդորները, ովքեր կոչ էին անում ցանկացած ախտանիշի դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Շաբաթ օր էր, սակայն մեր իշխանությունները հոգացել էին նաև այդ հարցը, ու տեղամասային պոլիկլինիկաներն աշխատում էին նորմալ ռեժիմով։
Որոշեցի դիմել առաջնային օղակ` մտածելով, որ «հիվանդանոց միշտ էլ կհասցնեմ գնալ»։ Դիմեցի մեր տեղամասային բժշկուհուն, ով արդեն քաջատեղյակ էր վարակի ախտանիշների մասին, քանի որ շուրջ 2 շաբաթ բոլոր հիվանդները նրան էին դիմում նույն խնդրով։ Նա լսեց բոլոր գանգատներս և ի զարմանս ինձ` շատ ուրախացավ` իմանալով, որ ախտանշաններս ի հայտ են եկել միայն նախօրեին երեկոյան։ Շատ լավ եմ հիշում նրա խոսքերը։ «Ինչ լավ է, ուրեմն կարող եմ ձեզ հանգիստ «Տամիֆլյու» նշանակել, դեռ շատ ուշ չէ», – ասաց նա։ Պարզվեց, որ հակավիրուսային «Տամիֆլյուն» օգնում է հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո 48 ժամվա ընթացքում։
Պոլիկլինիկայում թոքերս ռենտգեն հետազոտության ենթարկեցին, ամեն ինչ մաքուր էր։ Եվ եկավ երկար սպասված պահը, երբ բժշկուհին դուրս գրեց «Տամիֆլյու» դեղորայքը։ Մտածեցի, որ ես էլ շատերի նման պետք է գնամ ու աստղաբաշխական գներով գնեմ այն, բայց պարզվեց, որ նախարարի հրամանն իսկապես «աշխատում է», և ինձ անմիջապես պոլիկլինիկայում շաբաթ օրն անվճար տվեցին «Տամիֆլյուի» 10 հաբ։ Բժշկուհին վերջում ավելացրեց, – «Ինչ լավ կլիներ, եթե բոլորը ձեզ նման շուտ դիմեին»։
Տանը մարմնիս ջերմությունն արդեն 39 էր և այդպես պահպանվեց 2 օր։ «Տամիֆլյուն» ընդունեցի 5 օր, օրական 2 հաբ։ Առաջին օրը, իհարկե, մի փոքր կողմնակի ազդեցություն ունեցավ` առաջացնելով սրտխառնոց և փսխում, սակայն դեղորայքի ներդիր թերթիկում այդ մասին գրված էր։
Հինգ օր անց ինձ արդեն լավ էի զգում։ Տեղամասային թերապևտը ևս հաստատեց, որ ամբողջովին ապաքինվել եմ։ Անկեղծ ասած` չգիտեմ` այս վարակը սովորական ՍՇՎ էր, թե H1N1, քանի որ լաբորատոր հետազոտության կարիք չառաջացավ, բայց ախտանշաններն ամբողջովին համընկնում էին։
Այս պահին վարակը երկրում նահանջում է։ Հոսպիտալացվածների թիվը գնալով պակասում է, մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չկան։
Եվ վերջում ցանկանում եմ ավելացնել. սիրելի ընթերցողներ, «մատների արանքով» մի նայեք սեփական առողջությանը, քանի որ այն կյանքում միակ բանն է, որը կորցնելու պարագայում դժվար կամ որոշ դեպքերում անհնար է վերականգնել։
Առողջ եղե՛ք։–0–
Աննա Թումյան