Ի՞նչ է թաքնվում Հայաստանի առաջատար լրատվական պորտալներից մեկի փակման հետևում
11.07.2016,
19:06
Հայկական ամենահայտնի և վարկանիշային լրատվական ռեսուրսներից մեկի` 1in.am–ի գործունեության դադարեցման մասին տեղեկատվությունը բառացիորեն ցնցեց տեղական մեդիադաշտը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ամենահայտնի և վարկանիշային լրատվական ռեսուրսներից մեկի` 1in.am–ի գործունեության դադարեցման մասին տեղեկատվությունը բառացիորեն ցնցեց տեղական մեդիադաշտը։
Ռեսուրսի շրջանակում լույս էր տեսնում «Ժամանակ» թերթը, գործում էր 1in.am կայքը և «Առաջին լուրեր» տեղեկատվական–վերլուծական կենտրոնը, ուղիղ եթերով հեռարձակվում էին հայկական ընդդիմության գրեթե բոլոր ցույցերն ու հանրահավաքները։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` ամենաընթերցվող ռեսուրսներից մեկի հեռացումը մեդիադաշտից, ամեն դեպքում, շոկային իրադարձություն է։
«Հատկապես հաշվի առնելով այն, որ ռեսուրսն աշխատում էր բոլոր ուղղություններով, այդ թվում` վեբ–հեռուստատեսություն և ուղիղ հեռարձակումներ», – ասաց Մարտիրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանի կարծիքով` www.1in.am–ի գործունեության դադարեցումը, փաստորեն, նշանակում է, որ լրատվական դաշտը զրկվում է ընդդիմադիր «թևից»։
«Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում...Ընդ որում ես վստահ եմ, որ եթե անգամ կայքը վերջնականապես փակվի, ինչում խիստ կասկածում եմ, ապա այնտեղ աշխատող մարդիկ շատ շուտով կգործարկեն նոր նախագիծ` սպասվող քաղաքական փոթորիկների ֆոնին (խոսքը 2017 թ.–ի ընտրությունների մասին է)», – գրել է Աբովյանը Facebook–ի իր էջում։ Միաժամանակ , նա վստահություն է հայտնել, որ դեռ շատ շուտ է «թաղել» 1in.am–ը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այս ռեսուրսի գործունեության դադարեցման մասին տեղեկատվությունն ուղղակիորեն կապված է 2017 թ.–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։
«Այս ամենը կապված է պորտալի վերակազմավորման հետ, չէ՞ որ նման խոշոր և շատ հետաքրքիր ռեսուրսը չի կարող պարզապես փակվել։ Այստեղ կան նաև բիզնես շահեր, քանի որ պորտալի սեփականատերը ունի լրացուցիչ պարտավորություններ գովազդատուների առաջ, և ռեսուրսի գործունեության դադարեցման իրական պատճառը հայտնի կդառնա ավելի ուշ», – ասաց նա։
Քոչարյանն առաջարկում է հետևել իրավիճակին և հասկանալ, թե ինչի մասին է պայմանավորվել ռեսուրսի սեփականատեր Արման Բաբաջանյանը գործընկերների հետ։
«Հնարավոր է` պորտալը փոխի քաղաքականությունը կամ ֆինանսավորման աղբյուրը, սակայն հնարավոր է` ռեսուրսը վաճառվի։ Քանի դեռ Բաբաջանյանը չի արտահայտվել, սխալ է ենթադրություններ անել», – կարծում է փորձագետը։
Ինչո՞վ է հայտնի 1in.am–ը
1in.am պորտալը հայրենական ընդդիմության խոսափողի համբավ է ձեռք բերել, որը ֆինանսավորվում է այդ թվում արևմտյան կազմակերպությունների կողմից։ Կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը իր լրագրողական կարիերան սկսել է «Ժամանակ Երևան» թերթում (ավելի ուշ այն վերանվանվեց «Ժամանակ»)` ունենալով ընդդիմադիր դիրքորոշում։ Բանակում ծառայությունից խուսափելու համար Բաբաջանյանը որոշ ժամանակ անցկացրել է բանտում։ Նրա Facebook–յան պաշտոնական էջն ունի ավելի քան 300.000 like, իսկ ոչ պաշտոնական էջերը` ավելի քան 1,5 միլիոն։ Similarweb–ի հունիսի 1–ի տվյալներով` 1in.am–ը այցելության թվով Հայաստանում երկրորդ լրատվական ռեսուրսն է (ամսական մոտ 9,2 մլն օգտատեր)։–0–