Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
14.12.2016,
14:20
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի վերջին Պետական Էրմիտաժում կազմակերպվել էր Արևելյան դրամագիտության «İCONII» 2–րդ միջազգային համաժողովը, որի շրջանակում ներկայացվեց զեկույց, որը կոչվում էր «Արևելյան Հայաստանի դրամագործությունը (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գյանջա (1747-1827))»։ Սակայն համաժողովն արդեն իսկ մեկնարկի ժամանակ նշանավորվեց սկանդալով։
Ինչից ամեն ինչ սկսվեց
Ա. Հակոբյանի և Պ. Պետրովի զեկույցի անվանումը փոխվեց «Էրիվանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանությունների դրամագործությունը 1747–1827 թթ.–ին»։ Ընդ որում, զեկույցի անվանումը փոխվեց` Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքին ի պատասխան։ Ադրբեջանական կողմի վրդովմունքի պատճառն այն էր, որ Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը հիշատակվում էին որպես Արևելյան Հայաստանի կազմում ներառված տարածքներ, 1747-1827 թթ.–ին այդ շրջաններում շրջանառության մեջ գտնվող դրամներն անվանվել էին հայկական։
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին միանգամից ներկայացրեց թանգարանի դիրքորոշումը Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի տնօրեն, ակադեմիկոս Նաիլյա Վելիխանլիին ուղղված պաշտոնական նամակում։ Նա այդ միջադեպը անվանեց «թյուրիմացություն» և ափսոսանք հայտնեց, որ դա համացանցում առաջացրել է տհաճ արձագանքներ և հույզեր։ Պիոտրովսկին նաև կարծիք հայտնեց, որ քաղաքական–աշխարհագրական եզրույթների չափից շատ օգտագործումը կարող է վիրավորել արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի հարևանների զգացմունքները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությանն այն ժամանակ այդպես էլ չհաջողվեց ստանալ թանգարանի մեկնաբանությունները, որի աշխատակիցները նշում էին, թե «տնօրենը քաղաքում չէ»։
Ավելին, լրատվամիջոցներում և սոցցանցերում առաջացած քննադատության հզոր ալիքի ֆոնին իրենց դիրքորոշումն այդպես էլ չհայտնեցին Հայաստանի պետական կառույցները, մասնավորապես` Արտգործնախարարությունն ու Մշակույթի նախարարությունը։
Պիոտրովսկու մեկնաբանությունը. Էրմիտաժը` քաղաքականությունից դուրս
Եվ ահա, այս իրադարություններից երկուսուկես ամիս անց Միխայիլ Պիոտրովսկին այցելեց Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի հրավերով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։
«Էրմիտաժը զիջումների չի գնացել Ադրբեջանի բողոքների հարցում։ Այս դիրքորոշումը մենք հիմա քննարկում էինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Թանգարանը չի ցանկանում քաղաքական սրացումներ այնտեղ, որտեղ դրանք հարկավոր չեն, այն է` գիտության ոլորտում», – ասաց Պիոտրովսկին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Գործակալության այն հարցին, թե, արդյո՞ք, զեկույցի անվանման փոփոխությունը պատմական իրականության խեղաթյուրում չէ` Պիոտրովսկին բացասական պատասխան տվեց։
«Պատմական իրականությունը որոշակի սյուժե է, որը պետք է շարադրվի գիտականորեն։ Դա գիտության հիմքն է։ Գիտության և քաղաքականության միջև կա տարբերություն», – ասաց Պիոտրովսկին։
Միաժամանակ Միխայիլ Բորիսովիչը հրաժարվեց պատասխանել հետագա հարցերին` ընդհատելով զրույցը «Ես ամեն ինչ ասեցի» արտահայտությամբ։
Իսկ մինչ այդ...
Երևանում Պիոտրովսկին մասնակցեց իր հոր` Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացմանը, Էրմիտաժի փորձագետների և հայ գործընկերների համագործակցության համաձայնագիր ստորագրեց, ինչպես նաև հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պիոտրովսկուն պարգևատրեց «Արգիշտի I» մեդալով հայկական մշակութային կյանքի զարգացման գործում կատարած ներդրման և համաշխարհային մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար։ Էրմիտաժի տնօրենն իր հերթին նշեց, որ Երևանն իր համար հայրենի օջախ է, որի հետ նա սերտորեն կապված է։–0–