Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները

19.12.2016, 13:29
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։

Առողջ մարմնում...

 - рис.1

Ձմեռը քուն մտնելու պատճառ չէ։ Հենց Ամանորին է ամենից շատ հաճելի սահել դահուկներով կամ սահնակով, իսկ հետո հաճելի հոգնածության զգացումով հանգտանալ բուխարու առաջ` հարմարավետ բազմոցին։ Այս բոլոր հնարավորությունները տրամադրում է Ծաղկաձորը, որտեղ գործում է նորագույն ճոպանուղի։ Ծաղկաձորը կարող է հետաքրքրել ինչպես փորձառու դահուկորդներին, այնպես էլ սկսնակներին։

Էքստրեմալ Ամանոր

 - рис.2

Ամենահեքիաթային և կախարդանքներով լի տոնին մենք բոլորս ցանկանում ենք հրաշք ու մի փոքր ադրենալին։ Այդ ամենը ևս հասանելի է Հայաստանում։ Տավուշի մարզում արդեն գործում է ժամանցի մի ամբողջ համալիր։ Զիպլայն, որը հնարավորություն է տալիս սահել ճոպանով գլխապտույտ արագությամբ, պանդա պարկ, որտեղ կարելի է մագլցել ցանցերի և տախտակների վրայով, ձի քշելու և փեյնթբոլ խաղալու հնարավորություն։ Մի դրական փաստ ևս. այգում գործում է քոթեջային համալիր։

Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում>>

Ամանորյա լիցքաթափում

 - рис.3

Եթե դուք ցանկանում ենք լիցքաթափվել և  միաժամանակ «լիցքավորվել» նոր էներգիայով, ապա Ջերմուկը հենց ձեզ համար է։ Այնտեղ ձեզ են սպասում սպա ծառայություններ, մերսում, բուժիչ և հանքանյութերով հարուստ լոգանք։ Իսկ երեկոները կարելի է անցկացնել բուխարու առաջ` ծածկոցի տակ` ընթերցելով սիրելի գրքերից մեկը։

Մերձավոր արտասահման

 - рис.4

Եթե դուք որոշել եք Ամանորն անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս, ապա ամենաբյուջետային տարբերակը Թբիլիսին է։ Ճամփորդության կազմակերպիչները երկու–երեք հարյուր դոլարով ապահովում են ոչ միայն երկկողմ տրանսպորտը, հարմարավետ հյուրանոցային համարը հնգօրյա ժամկետով, այլ նաև կազմակերպում են ամանորյա գալա–ընթրիք և էքսկուրսիաներ։

Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր>>

Ամանորյա հանգստի առանձնահատկությունները Եվրոպայում

 - рис.5

Եվրոպայում ձմռան գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որն այնտեղ նշում են մեծ շուքով։ Դեկտեմբերի կեսից եվրոպական քաղաքները զարդարվում և լուսավորվում են տոնական գույներով, կազմակերպվում են ամանորյա տոնավաճառներ, որտեղ կարելի է ոչ միայն գնել հուշանվերներ և խաղալիքներ, այլև ըմպել տաք պունշ և համտեսել քաղցրավենիք։  Այնպես որ, եթե դուք նախատեսում եք Ամանորն անցկացնել Եվրոպայում, ապա խորհուրդ ենք տալիս ձեզ այցելել մոտավորապես դեկտեմբերի 20–ին մինչև հունվարի 5–6–ը։

Ամառային Ամանոր

 - рис.6

Եթե դուք, իսկապես, զզվել եք ձմռանից, ապա ավելի լավ է այցելեք այնպիսի երկրներ, որտեղ Ամանորին կարելի է լողանալ ծովում և լիցքաթափվել ծովափին։ Շատ երկրներում ձմեռը հենց տուրիստական սեզոնի ամենաթեժ ժամանակաշրջանն է։ Ամենահայտնի ուղղություններն են Եգիպտոսը, Թաիլանդը, Մալդիվները, Վիետնամը, Դոմինիկյան հանրապետությունը, Կուբան, Ֆիլիպինները։ Մի կարևոր պահ. որքան շուտ ձեռք կբերեք տոմսերն, այնքան ավելի էժան դրանք կարժենանան։ Դա, իհարկե, չի վերաբերում թեժ առաջարկներին։

Մերձբալթիկա

 - рис.7

Ոչ թանկարժեք, սակայն միաժամանակ անմոռանալի հանգիստ կարելի է կազմակերպել Մերձբալթիկայի մայրաքաղաքներում` Ռիգայում, Տալլինում և Վիլնյուսում։ Այստեղ տոները նշվում են մեծ շուքով, սննդի և ժամանցի գները ամենաէժանն են Եվրոպայի քաղաքների շրջանում, կան բազմաթիվ տեսարժան վայրեր։–0–