438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Տիգրան Ավինյանին մեղադրել են մարիխուանա ծխելու մեջ, նա իր հերթին պատրաստվում է դատական հայց ներկայացնել

12:55
29 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Politik.am հայկական ինտերնետային ռեսուրսը մեղադրել է ՀՀ  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին մարիխուանա ծխելու մեջ, իսկ նա իր հերթին հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանում է իրավիճակը։

Մարիխուանա՞ է ծխել կառավարությունում

Ավինյանի հասցեին հնչած մեղադրանքների առիթ է դարձել կառավարության ներքին աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, որը ռեսուրսը  հրապարակել է հոկտեմբերի 26–ի իր հոդվածում։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Կապանում արված հայտարարությունը, որը վերաբերում էր Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուն նարկոտրաֆիկի դեմ պայքարի նպատակով, բարկացրել է շատերին, այդ թվում` կառավարության որոշ աշխատակիցներին։ Ինչպես նշում են ռեսուրսի աղբյուրները, կառավարության աշխատակիցները Փաշինյանի այդ հայտարարությանը չեն հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Նույն աղբյուրը ռեսուրսին տեղեկացրել է, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Ընդ որում, միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը, ով բարկացել է Ավինյանի վրա։

Загружается новость ... "Лево"

Տեղեկատվությունը ստուգելու համար ռեսուրսը հարցում է ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և անգամ առաջարկել է փոխհատուցել Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի ու հրապարակի տվյալները։ Ռեսուրսի հաղորդմամբ, սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ։

Ավինյանի պատասխանն ու դատական հայց ներկայացնելու սպառնալիքը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր հերթին պատասխանել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին և պաշտոնապես հերքել է հրապարակված  տեղեկատվությունը։ Միաժամանակ, Ավինյանը Facebook–յան իր էջում պարզաբանել է իրավիճակը` կարևորելով  ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում։

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով, պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։

«Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։ Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։ Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը», – նշել է Ավինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը