412.9
5.07
388.28
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում դրամական փոխանցումները, հնարավոր է, հարկվեն. պարզաբանում ենք իրավիճակը

17:54
20 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը Հանրային ռադիոյի եթերում խոսել է մասնավոր փոխանցումների համար տարեկան 23% եկամտահարկ ներդնելու մասին: Նա նշել է, որ այն դեպքում, եթե մարդը, ով եկամուտ է ստացել երկրից դուրս, արդեն այնտեղ վճարել է հարկը, ապա ՊԵԿ պետք է ներկայացվեն համապատասխան տեղեկանքներ։ Ընդ որում, եթե այնտեղ վճարված հարկի չափն ավելի քիչ է, քան Հայասանում, ապա տարբերությունը պետք է վճարել պետբյուջե: Այս գաղափարը ներկայացվել է որպես բնակչության եկամուտների հայտարարագրման նախագծի մի մաս: Փոխանցումների հարկման նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ է դարձել: Այն քննադատել են սոցցանցերում, նախկին իշխող ՀՀԿ–ն նույնպես սուր քննադատությամբ է հանդես եկել:    

Ինչու՞ այս գաղափարը սուր քննադատության առիթ դարձավ

Հայաստանում դրամական փոխանցումները հասարակության մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրներից են: Սա այն գումարներն են, որոնք արտերկրում աշխատողներն ավանդաբար ուղարկում են իրենց ընտանիքների անդամներին: Շատերի` մասնավորապես, մարզերի բնակիչների համար փոխանցումների շնորհիվ լուծվում են մի շարք կենսական նշանակության սոցիալական խնդիրներ: Հիշեցնենք, որ աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է գրեթե 30%:

Հասարակ քաղաքացիները դրամական փոխանցումները հոգեբանորեն չեն ընկալում որպես դասական եկամուտ, ստացված գումարները ծառայում են ընտանեկան բյուջեի, պարտքերի մարման և այլ ծախսերը հոգալու համար: Բացի այդ, դրամական փոխանցումներ կատարող մարդիկ միջնորդավճար են վճարում բանկում, իսկ ստացողերը հաճախ գումար են կորցնում արժույթի փոխանակման վրա, այդ իսկ պատճառով հավելյալ հարկերը դժգոհություն են առաջացնում:

Ակնհայտ է, որ Հայաստանում փոխանցումները կարևոր դեր են խաղում տնտեսության զարգացման գործում. երկրի ՀՆԱ-ում փոխանցումները կազմում են մոտ 15%:

Գոյություն ունի ուղիղ կապ փոխանցումների աճի, սպառման ծավալների և տնտեսական աճի միջև: Օրինակ, 2015 թ.-ին դրամական փոխանցումների կտրուկ անկումից հետո ներքին առևտրաշրջանառությունը երկրում կրճատվեց 8%–ով:

Ինչպե՞ս է արձագանքել ընդդիմությունը 

Հանրապետական խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ միշտ դեմ է եղել տրանսֆերտների հարկմանը` հաշվի առնելով երկրի վրա դրանց ազդեցությունը: «Չկատարենք պատմական էքսկուրսներ 90–ականներ, երբ տրանսֆերտներն օգնեցին ապահովել կայունություն և զարգացում: Հարկը ներդնելուց հետո մարդիկ կսկսեն փնտրել հարազատներին գումար փոխանցելու շրջանցիկ ճանապարհներ, իսկ դա կհանգեցնի տրանսֆերտների ծավալների կտրուկ նվազման, ինչը կառաջացնի լուրջ սոցիալական դժգոհություն», - ասել է նա:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook-յան իր էջի ուղիղ եթերում նույնպես քննադատել է այս նախաձեռնությունը և անթույլատրելի է համարել այն:

Ի՞նչ է այդ մասին մտածում փորձագետը

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Մելիքյանը ևս չի աջակցում նախաձեռնությանը։ Նա նշել է, որ դրամական փոխանցումները շատ կարևոր են աշխատանքային միգրանտների ընտանիքների համար, որտեղ նման փոխանցումները հաճախ եկամտի միակ աղբյուրն են։ Նրա խոսքով, բացառություն են միայն նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում արտասահմանից փոխանցումների տեսքով։ Նման եկամուտը, նրա կարծիքով, կարելի է հարկել, սակայն ոչ եկամտահարկի չափով (Հայաստանում այն կազմում է 23%, խմբգր.)։ Մելիքյանի խոսքով, կարևոր է բացառել կրկնակի հարկման հնարավորությունը։ 

Նրա գնահատմամբ, դրամական փոխանցումների հարկման նախաձեռնությունը պարունակում է մի շարք ռիսկեր, մասնավորապես, այն կարող է հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացման։ Դրամական փոխանցումները հարկի ներդրումից հետո կուղարկվեն` շրջանցելով բանկային համակարգը` այդ կերպ հրահրելով «ստվերի» առաջացում։ 

«Մոտ 10 տարի առաջ տնտեսության մեջ նկատվում էր սպառման սեզոնայնություն, մասնավորապես, տարեվերջին գրանցվում էր կտրում աճ աշխատանքային միգրանտների` հայրենիք վերադառնալու պատճառով։ Վերջին տարիներին այդ իրավիճակը կարգավորվել էր բանկային համակարգի նկատմամբ առկա վստահության ավելացման արդյունքում», – ասաց նա։ 

Ի՞նչ են հայտարարում իշխանությունները 

Կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ աշխատանքային միգրանտների հարկման նախաձեռնությունը կիրագործվի բացառապես բնակչության մեծամասնության աջակցության դեպքում։ Նա նշեց, որ աշխատանքային միգրանտների հարկման գաղաափարի շուրջ ստեղծված իրավիճակը խեղաթյուրվել և սխալ է մեկնաբանվում։ Միրզոյանը պարզաբանեց, որ կա առաջարկ եկամուտների հայտարարագրման միասնական համակարգի ներդրման մասին, որի շրջանակում բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են պետական ծառայողներն ու պաշտոնյաները։ Նա նշեց, որ կարևոր է պարզել, թե որքանով է երկիրը պատրաստ նորամուծությանը։ Նա նաև ընդգծեց, որ գաղափարի իրագործման դեպքում հարկավոր է բացառել կրկնակի հարկման վտանգը։ «Չի կարող լինել այնպես, որ ինչ–որ մեկն ԱՄՆ–ում կամ ՌԴ–ում արդեն մուծել է հարկերը, իսկ այդ միջոցները Հայաստան փոխանցելուց հետո այստեղ ևս դրանք հարկվեն», – ասաց Միրզոյանը։ 

Ինչպե՞ս են մեկնաբանել ՊԵԿ–ից

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեից հայտարարել են, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,– նշել են ՊԵԿ–ից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը