Աբովյան. բոլորը պարտվեցին

18.07.2016, 15:24
Հայաստանում ստեղծվել է ծանրագույն իրավիճակ, քանի որ բոլորը հայտնվեցին պարտվողի դերում` պետությունը, երկիրը, ընդդիմությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը` մեկնաբանելով կիրակի մի խումբ անձանց կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավման հետ կապված իրավիճակը։
Աբովյան. բոլորը պարտվեցին
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ստեղծվել է ծանրագույն իրավիճակ, քանի որ բոլորը հայտնվեցին պարտվողի դերում` պետությունը, երկիրը, ընդդիմությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը` մեկնաբանելով կիրակի մի խումբ անձանց կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավման հետ կապված իրավիճակը։

«Այս իրավիճակն, առաջին հերթին, խռովության փորձ չէ։ Կոտրվում են կարծրատիպերը, «չի կարելիի» որոշակի սահմանագիծը, երբ կան որոշ գործողություններ, երբ ապակայունացման շրջանակների ընդլայնման արդյունքում փոխվում է նաև բնակչության գիտակցությունը», – նշեց նա։

Նրա խոսքով` հիմա դեռ զարմանում են և տարակուսում, իսկ վաղն արդեն նման սցենարի կրկնության դեպքում նման բան արդեն չի լինի։

«Չենք զարմանա, կսովորենք նման երևույթների, զինված մարդկանց, գրավումների, «պատանդ» սարսափելի բառին, որը մեզ մոտ երբեք չի եղել», – նշեց Աբովյանը։

Նա կարծում է, որ հիմա ամենագլխավոր դրույթն այն է, որ խնդիրը ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունն են, այլ միանշանակ օգտագործվող տեխնոլոգիան։

Նշելով, որ չի հավատում զուգադիպություններին` փորձագետը որոշակի զուգահեռներ անցկացրեց Երևանում տեղի ունեցող դեպքերի և Թուրքիայում գրանցված վերջին իրադարձությունների միջև։

«Չի կարող լինել այնպես, որ թուրքական իրադարձություններից անմիջապես հետո հանկարծ ինչ–որ բան է սկսվում մեզ մոտ», – նշեց նա։

Նրա խոսքով` կան կոնկրետ տեխնոլոգիաներ, որոնք կոչվում են «զանգվածները կառավարելու տեխնոլոգիաներ» կամ «զայրույթը վերահսկելու տեխնոլոգիաներ», որոնք, այպես կոչված, «մեղմ ուժի» տարրերից են, որը գերտերությունները օգտագործում են` տարբեր հասարակական կոնգլոմերացիաներում։

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա Աբովյանի խոսքով, ամենասարսափելին այն է, որ հաղթողներ չկան, բոլորը պարտվում են։ Մի կողմից կորում է ընդդիմության, նրա ինչպես կառուցողական, այնպես էլ արմատական հատվածի նկատմամբ վստահությունը, որը կարող էր ինչ–որ բան փոխել։ Մյուս կողմից, ամբողջովին ողողվում է ահաբեկչի և որևէ բան փոխել ցանկացող մարդու միջև սահմանը։

Այս բոլոր իրադարձություններից հետո ցանկացած մեկը, ով կխոսի վեկտորի փոփոխության մասին, ավտոմատ կերպով կդասվի անմեղ մարդ սպանածների շարքին։ Մարդիկ ոստիկանի են սպանել։ Մարդը ծառայության մեջ է եղել, և հանկարծ մարդիկ են ներխուժում։ Նա պետք է պաշտպանի գոնի զենքը, որպեսզի այն չհայտնվի չարագործների ձեռքում։

Բացի այդ, պետք չէ փող տալ, հավաքագրել տղերքին, ովքեր կազմակերպել են այս ամենը։ Գոյություն ունի մարդու գիտակցության վրա «կաթիլային» ազդեցության տեխնոլոգիա, երբ որոշակի երկխոսության, մանիպուլյացիոն մեխանիզմների արդյունքում մարդը սկսում է հավատալ, որ բացառիկ է և կարող է հեղափոխություն կազմակերպել։

«Պարզ է մի բան. Թուրքիայում իրավիճակի ապակայունացման հենց հաջորդ օրը կտրուկ ապակայունացավ իրավիճակը մեր երկրում։ Իհարկե, մարդիկ դուրս չեն գա փողոց, հեղափոխության նշույլ անգամ չկա։ Սակայն ամենսարսափելին այն է, որ կոտրվել է կարծրատիպը, «չի կարելիի» միջև սահմաններ այլևս գոյություն չունեն», – կարծում է Աբովյանը։

Խոսելով հետագա իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների մասին` փորձագետը նշեց, որ չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից։

«Արդեն հայտնվել ենք շրջակա աշխարհի, «կարելի է» և «չի կարելի» եզրույթների ընկալման նոր սոցիալական իրականության մեջ։ Երեկ անգամ չէինք կարող պատկերացնել, որ մարդիկ կներխուժեն ինչ–որ տարածք և մարդ կսպանեն։ Մի՞թե նրանք չէին հասկանում, որ այս կերպ, փաստորեն, ստորագրում են Սեֆիլյանի դատավճիռը։ Եթե մինչև հիմա կասկածներ կային Սեֆիլյանի անմեղության հարցում, ապա հիմա այդ կասկածները հօդս ցնդեցին։ Նրանք ամբողջովին վարկաբեկեցին դիմադրության գաղափարը։ Ձևավորվեց հասկացությունների, աշխարհայացքի ամբողջովին նոր հարթակ», – նշեց Աբովյանը։ –0–