ՈւԵՖԱ–ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո գրանցված միջադեպի համար

10.04.2025, 10:45
Վրաստանի հավաքականը նաև պետք է մեկ հանդիպում անցկացնի սեփական հարկի տակ առանց հանդիսականների
ՈւԵՖԱ–ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո գրանցված միջադեպի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՈւԵՖԱ–ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո գրանցված միջադեպի համար։

Մարտի 23–ին Վրաստանի հավաքականի հաղթանակով ավարտված խաղից հետո վրացի երկրպագուները դուրս էին եկել դաշտ, օգտագործել էին լազերային ցուցիչներ և պիրոտեխնիկա, արգելափակել էին մուտքերը։ Նրանք նաև շշեր և այլ իրեր էին նետել հայ երկրպագուների ուղղությամբ։

Վրաստանի հավաքականը նաև պետք է մեկ հանդիպում անցկացնի սեփական հարկի տակ առանց հանդիսականների, նշվում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։ Որակազրկումը կկիրառվի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի առաջին հանդիպման ժամանակ։

Պատիժը չի տարածվում 2025թ․–ի աշնանը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին և ՖԻՖԱ–ի հովանու ներքո անցկացվող միջազգային ընկերական հանդիպումներին։

ՈւԵՖԱ–ի որոշումը նաև նախատեսում է երկու տարվա փորձաշրջան։ Երկու տարվա ընթացքում նման խախտումների կրկնվելու դեպքում Վրաստանի հավաքականը հաջորդ խաղը կրկին կանցկացնի առանց հանդիսականների։