Transfermarkt․ Ամենաթանկ ակումբների ցանկը թարմացվել է

30.12.2024, 23:27
Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի
Transfermarkt․ Ամենաթանկ ակումբների ցանկը թարմացվել է

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի: 

Առաջատարն այս տարի Մադրիդի «Ռեալն» է՝ 1,23 միլիարդ եվրո արժողությամբ կազմով: Այսպիսով, «Ռեալը» դարձավ աշխարհի ամենաթանկ ակումբը, հաղորդում է armsport–ը։ 

Երկրորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվել է 1,19 միլիարդ եվրո: Երրորդ տեղը զբաղեցրել է վերջին երկու մրցաշրջանների Անգլիայի փոխչեմպիոնը՝ լոնդոնյան «Արսենալը», որի կազմի արժեքը կազմում է 1,15 միլիարդ եվրո:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Բարսելոնան» և «Չելսին»՝ 1,02 միլիարդ եվրո արժողությամբ: Վեցերորդ տեղը «Լիվերպուլին» է՝ 967 միլիոն եվրո, իսկ յոթերորդում՝ Մյունխենի «Բավարիան»՝ 887 միլիոն եվրո: Ութերորդ տեղը զբաղեցրել է փարիզյան ՊՍԺ-ն՝ 851 միլիոն եվրո արժողությամբ կազմով:

Տասնյակը եզրափակում են «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 795 միլիոն եվրո և «Տոտենհեմը»՝ 780 միլիոն եվրո կազմով: