528.92
7.45
475.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

The Independent. Խայտառակություն է, որ Մխիթարյանը չի մեկնի, մինչդեռ այդ բեռը պետք է ընկնի ՈՒԵՖԱ–ի ուսերին

13:48
24 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի բեկումնային պահը կլինի Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, քանի որ քաղաքական համատեքստը պետք է դառնա բեկումնային պահ։ Այս մասին գրում է The Independent-ը` անդրադառնալով Բաքվում կայանալիք «Արսենալ» – «Չելսի» խաղին և Հենրիխ Մխիթարյանի` ֆուտբոլային կարևոր հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված իրավիճակին։

Ինչպես գրում է պարբերականը, սա աշխարհագրապես հեռու, ոչ բավարար հագեցած և քաղաքականապես կասկածելի երկրում Եվրոպա լիգայի եզրափակիչ անցկացնելու հետ կապված խնդիրների բարձրակետն է։

«Բաքուն գործնականորեն հարմար չէ ոչ մի իմաստով։ Այն պետք է զրկվի Եվրոպա լիգայի 2019–ի եզրափակչի անցկացումից, թեև, կարծես, արդեն շատ ուշ է դրա համար»,– գրում է աղբյուրը։
Մխիթարյանն իր որոշումը հայտնել է երեքշաբթի ցերեկը` հղում անելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությանը։

Նա ասել է, որ «դժվար որոշում» է կայացրել` բոլոր «ընթացիկ տարբերակները դիտարկելուց հետո»:

Загружается новость ... "Право"

Պարբերականը նշում է, որ արդար կարծիք կա, որ «Արսենալը» պետք է հրաժարվի խաղից` հաշվի առնելով առկա հզոր բարոյական փաստարկը։ Հանդիպման վայրը թուլացրել է թիմը` զրկելով առանցքային խաղացողներից մեկի մասնակցությունից, առավել ևս, որ «խաղ է, որն այդքան էլ հաճախ չի լինում... դա ցավալի է»։

Այս համատեքստում ակումբի վրա ընկած բեռը շատ մեծ է, մինչդեռ այդ բեռը պետք է ընկնի ՈՒԵՖԱ–ի վրա։ Նշվում է, որ, կարծես, ղեկավար մարմինն ընդհանրապես այլ տարբերակներ չի դիտարկել։

Ցավալի է, որ եզրափակչի համար ընտրված վայրն արդեն նշանակում էր, որ բազմաթիվ երկրպագուներ չէին կարողանա մեկնել այդ նշանակալի միջոցառմանը։ «Խայտառակություն է, որ մարզիկը չի կարող մեկնել»,– գրում է The Independent–ը։

Загружается новость ... "Лево"

Այս ամենը պետք է ահազանգ լինի, որ ՈՒԵՖԱ–ն մանրամասն դիտարկի նմանատիպ միջոցառումների անցկացման վայրն ընտրելու չափանիշները։

«Այժմ սա պետք է ինքնավերլուծության տեղ տա։ Բաքուն պետք է զրկվի այդ եզրափակիչն անցկացնելու իրավունքից։ Այժմ նա միանշանակ պետք է զրկվի 2020 թվականի խաղերից»,– եզրափակում են հոդվածի հեղինակները։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:12
22 Հոկտեմբերի 2019
Ով է ձեռք բարձրացրել Միհրան Հարությունյանի հոր վրա կամ ինչպես կռվեցին հայ և ղազախ երկրպագուները (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հոկտեմբերի 20–ին պարտություն է կրել ղազախ Ժասուլան Աքիմժանից
13:41
21 Հոկտեմբերի 2019
Հայ մարտիկը վայրկյանների ընթացքում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստովում անցկացվում է խառը մենամարտերի BYE 10 մրցաշարը:
11:02
21 Հոկտեմբերի 2019
Վայրէջք խաղադաշտում. ֆուտբոլային հանդիպման ժամանակ արտառոց դեպք է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Վայրէջք խաղադաշտում. ֆուտբոլային հանդիպման ժամանակ արտառոց դեպք է գրանցվել:
16:39
19 Հոկտեմբերի 2019
«Բարսելոնան» և ՊՍԺ-ն հնարավոր է «աստղային» փոխանակում կատարեն
«Բարսելոնան» և ՊՍԺ-ն հնարավոր է «աստղային» փոխանակում կատարեն:
22:19
18 Հոկտեմբերի 2019
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել:
12:13
18 Հոկտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
23:11
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3։0 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի առանցքային խաղում։
19:33
15 Հոկտեմբերի 2019
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին:
15:18
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
14:25
14 Հոկտեմբերի 2019
Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից
Հայկական շախմատի պատանի աստղերը. Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից։
00:55
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում:
00:34
13 Հոկտեմբերի 2019
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո (ՎԻԴԵՈ)
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո։